FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  10

Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները.
1. Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները ոստիկանության ծառայողի համար պարտադիր են ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս.
2. Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված` ոստիկանության ծառայողի վարվելակերպի (վարքագծի) և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են (այսուհետ՝ վարքագծի կանոններ).
3. Վարքագծի կանոնների նպատակն է ուղղորդել ոստիկանության ծառայողին վերջինիս վարվելակերպի առումով, ինչպես նաև իրազեկել քաղաքացիներին, թե ինչպիսի պահվածք պետք է ակնկալել ոստիկանության ծառայողից.
4. Ոստիկանության ծառայողը պարտավոր է՝
    ա) հավատարիմ լինել երդմանը, ցուցաբերել անմնացորդ նվիրվածություն Հայաստանի Հանրապետությանը, հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և պետական լեզուն.
    բ) հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, ժողովրդի սովորույթներն ու ավանդույթները.
    գ) նյութապես կամ այլ միջոցներով, այդ թվում՝ հրապարակային ելույթներով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս քննարկումների ժամանակ, չսատարել որևէ քաղաքական կուսակցության.
    դ) ցանկացած իրավիճակում պահպանել անձնական արժանապատվությունը, բարձր պահել պատիվը, լինել ազնիվ.
    ե) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ հասարակական կարծիքի ազդեցությունից և իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից.
    զ) հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել ոստիկանության և ոստիկանության ծառայողի վարկը.
    է) աջակցել իր ղեկավարներին կարգապահության ամրապնդման հարցերում, հարգանքով վերաբերվել նրանց և կոչումով ավագներին.
    ը) կատարելագործել սեփական մասնագիտական որակները, ունենալ պատշաճ իրավագիտակցություն և իրավական կուլտուրա.
    թ) իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  10

ժ) ձեռնպահ մնալ ֆինանսական, գործնական, անձնական այնպիսի կապերի հաստատումից, որոնք կարող են խախտել նրա անաչառությունը, խոչընդոտել ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը.
    ժա) անհարկի չընդգծել իր պաշտոնեական դիրքը.
    ժբ) իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի և հավատի ձևավորմանն ու պահպանմանը, որ ոստիկանությունում ծառայությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության և օրինականության սկզբունքների վրա.
    ժգ) հասարակության և պետության շահերը բարձր դասել անձնականից, անմնացորդ նվիրվել աշխատանքին.
    ժդ) խուսափել անհարկի խոստումներից, գիտակցել իր խոսքի արժեքն ու կարևորությունը, տրված խոստման հնարավոր բացասական հետևանքները.
    ժե) ղեկավարվել պատվի, խղճի և արժանապատվության զգացումներով.
    ժզ) աջակցել օգնության կարիք ունեցող անձանց, հատկապես տարեցներին, երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց.
5. Վարքագծի կանոնների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը: Եթե ոստիկանության ծառայողը չի կողմնորոշվում` ինչպիսի վարքագիծ դրսևորել որոշակի իրավիճակներում, ապա նա պետք է դիմի անմիջական ղեկավարին: Ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը հնարավորության սահմաններում միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր ենթակա ծառայողների համար դյուրին լինի վարքագծի սույն կանոնների պահպանումը.
6. Սույն հոդվածի 4-րդ մասի «ա», «բ», «գ», «է», «թ» և «ժ» կետերով սահմանված կանոնների խախտումը կարող է առաջ բերել կարգապահական պատասխանատվություն: