FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  354

Մաքսային մարմինների իրավապահ գործունեությունը.
1. Մաքսային մարմինները համարվում են հետաքննության և (կամ) քննության մարմիններ՝ հանցագործությունների կամ քրեական իրավախախտումների գործերով, որոնց վարույթի իրականացումը վերապահված է մաքսային մարմիններին՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
2. Մաքսային մարմիններն իրականացնում են օպերատիվ-հետախուզական գործունեություն՝ անդամ պետությունների օրենսդրությամբ որպես հանցագործություն որակվող անօրինական արարք նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերման, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան միջազգային կազմակերպությունների, Միության անդամ չհանդիսացող պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների հարցումների կատարման նպատակով: Մաքսային մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
3. Վարչական իրավախախտումների գործերով մաքսային մարմինները վարչական ընթացակարգ են իրականացնում (վարույթ են իրականացնում) և անձանց վարչական պատասխանատվության ենթարկում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
4. Հանցագործությունների և վարչական իրավախախտումների տեսակները (հանցակազմերը), ինչպես նաև անձանց քրեական և (կամ) վարչական պատասխանատվության ենթարկելու կարգն ու սկզբունքները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ՝ հաշվի առնելով Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված առանձնահատկությունները.
5. Քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով մաքսային մարմինների իրավական օգնությունը և փոխգործակցությունն իրականացվում են Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին և (կամ) երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան: