FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  125

Վերամշակման արդյունքի նվազագույն ելքը.
1. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի շրջանակում ապրանքների վերամշակման արդյունքի նվազագույն ելքի չափաքանակները որոշում է վերամշակման թույլտվություն ստացած անձը՝ հիմք ընդունելով ապրանքների վերամշակման փաստացի տեխնոլոգիական գործընթացները և համաձայնեցնում մաքսային մարմինների հետ.
2. Մաքսային մարմինների կողմից նվազագույն ելքի չափաքանակների համաձայնեցման ժամանակ կարող են հաշվի առնվել փորձագիտական կազմակերպությունների եզրակացությունները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի լիազոր մարմինների դիրքորոշումները, որոնք հիմնված են Հայաստանի Հանրապետության տարածքում այդ արտադրության տեխնոլոգիական գործընթացի վրա.
3. Կառավարության լիազորած մարմինը, Միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանների պահպանման դեպքում կարող է սահմանել վերամշակման արդյունքով ստացված ելքի ստանդարտ չափաքանակներ, որոնք մաքսային մարմինների հետ համաձայնեցման ենթակա չեն: