Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 1 Օրենքի կարգավորման առարկան. 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պրոբացիա իրականացնող իրավասու պետական մարմնում (այսուհետ՝ Պրոբացիայի ծառայություն) ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, այդ թվում՝ Պրոբացիայի ծառայության հիմնական սկզբունքները և խնդիրները, Պրոբացիայի ծառայություն անցնելու կարգը և Պրոբացիայի ծառայության պայմանները, Պրոբացիայի ծառայության հետ կապված` ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, պաշտոններն ու կոչումների, ծառայողների բարեվարքության համակարգի, Պրոբացիայի ծառայության հետ կապված այլ հիմնական հարաբերություններ. 2. Պրոբացիայի ծառայություն անցնելու, իրականացնելու և դադարեցնելու հետ կապված հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, իսկ դրանցով կարգավորված չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ: |