FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9.1

Փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովը և քվեարկության արդյունքների ամփոփումը.
1. Փաստաբանների պալատի նախագահի, փաստաբանների պալատի խորհրդի անդամների և կարգապահական հանձնաժողովի անդամների թեկնածուներին գրանցելու, ինչպես նաև փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի քվեարկությունները կազմակերպելու և քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը կազմավորում է փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողով (այսուհետ` հաշվիչ հանձնաժողով)` փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով.
2. Հաշվիչ հանձնաժողովի անդամների լիազորությունների ժամկետը և քանակական կազմը սահմանվում են փաստաբանների պալատի կանոնադրությամբ.
3. Փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանվում են թեկնածուների վստահված անձանց և դիտորդների իրավունքներն ու դրանց իրականացման կարգը.
4. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի քվեարկության անցկացման ավարտից հետո հաշվիչ հանձնաժողովը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով ամփոփում է քվեարկության արդյունքները.
5. Քվեարկության արդյունքները հրապարակում է հաշվիչ հանձնաժողովի նախագահը կամ հաշվիչ հանձնաժողովի որոշմամբ այլ անդամը ոչ ուշ, քան արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն կազմելու հաջորդ օրը.
6. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումը համարվում է ընդունված քվեարկության արդյունքների հրապարակման պահից: