Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ. 1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները. մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ, մաքսային ծառայության գեներալ-մայոր, մաքսային ծառայության գնդապետ, մաքսային ծառայության փոխգնդապետ, մաքսային ծառայության մայոր, մաքսային ծառայության կապիտան, մաքսային ծառայության ավագ լեյտենանտ, մաքսային ծառայության լեյտենանտ, մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ. 2. Մաքսային ծառայողներին ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք առավելագույն հատուկ կոչումները սահմանում է Կառավարությունը. 3. Առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին հատուկ կոչում շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` կոմիտեի ղեկավարի հրամանով. 4. Մաքսային ծառայողը հատուկ կոչումից զրկվում է զբաղեցրած պաշտոնից սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 8-րդ, 10-12-րդ և 15-րդ կետերով նախատեսված հիմքերով ազատվելու դեպքերում. 5. Մաքսային ծառայության բարձրագույն կոչումներն օրենքով սահմանված կարգով շնորհվում են նաև մաքսային մարմնի ղեկավարին և նրա տեղակալներին. 6. Մաքսային ծառայության ժամանակավոր թափուր և թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց համար չեն սահմանվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հատուկ կոչումները: |