FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

7. Առևտրային փաստաթղթերում (հաշիվ-ապրանքագիր, բեռնման հայտարարագիր, մաքսային, փոխադրային և բեռնման այլ փաստաթղթեր) նշվում են բույսերի, նյութերի և դրանց պատրաստուկների այն անվանումները, որոնցով դրանք հանդես են եկել միջազգային կոնվենցիաների ցուցակներում, առկայության դեպքում` նաև առևտրային անվանումները, ազգային տարածքից արտահանվող և այդ տարածք ներմուծման ենթակա խմբաքանակները, իմացության դեպքում` արտահանողի, ներմուծողի, ինչպես նաև ստացողի անունը, ազգանունն ու հասցեն: Հաշիվ-ապրանքագրերը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից վավերացված թույլտվության համարով և դրա տրման տարով, ամսով և ամսաթվով դրոշմակնիք.
8. Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ այդ տարածք բեռների ներմուծումը բանկի կամ փոստարկղի հասցեով արգելվում է.
9. Հայաստանի Հանրապետության տարածքից բեռների արտահանումը՝ կցված մաքսային պահեստների հասցեով, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ ներմուծող երկրի կառավարությունը ներմուծման վկայականում նշում է նման բեռների ներմուծման թույլտվությունը: Հայաստանի Հանրապետության տարածք բեռների ներմուծումը՝ կցված մաքսային պահեստների հասցեով, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու կազմակերպությունը ներմուծման վկայականում նշում է նման բեռների ներմուծման թույլտվությունը: Կցված մաքսային պահեստից բեռի ցանկացած հանձնման համար պահանջվում է այն կազմակերպությունների թույլտվությունը, որոնց ղեկավարության ներքո է գտնվում տվյալ մաքսային պահեստը: Բեռն արտասահման ուղարկելը սույն հոդվածի իմաստով դիտվում է որպես նոր արտահանում: Կցված պահեստում գտնվող բույսերը, նյութերն ու պատրաստուկները չեն կարող ենթարկվել բնույթը փոփոխող որևէ գործողության, իսկ փաթեթավորումը չի կարող փոխվել առանց այն իրավասու մարմինների թույլտվության, որոնց ղեկավարության տակ գտնվում է պահեստը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

10. Առանց ընդունված կարգի, ներմուծման կամ արտահանման համար տրված ուղեկցող թույլտվության, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող կամ այդ տարածքից արտահանվող թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, որոնք չեն համապատասխանում թույլտվությանը, պահվում են իրավասու մարմինների կողմից՝ մինչև տեղափոխման օրինական լինելու ապացույց ներկայացնելը կամ բռնագրավման մասին դատական որոշում կայացնելը.
11. Հայաստանի Հանրապետության տարածքով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների տարանցիկ տեղափոխումը թույլատրվում է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
12. Օդային փոխադրամիջոցով այլ երկիր բեռի փոխադրման դեպքում սույն հոդվածի տասնմեկերորդ մասի դրույթները չեն կիրառվում: Եթե օդային փոխադրամիջոցը միջանկյալ կամ ստիպողական վայրէջք է կատարում Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա բեռը դիտվում է արտահանված դեպի նշանակված երկիր, եթե որոշակի հանգամանքներից ելնելով՝ այն բեռնաթափվում է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներմուծումն ու արտահանումը.
1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ներառված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պատրաստուկների արտահանումն ու ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից տրված և ՄԱԿ-ի՝ թմրամիջոցների հանձնախմբի կողմից հաստատված նմուշի ձևաթղթի վրա լրացված թույլտվությամբ: Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներմուծման կամ արտահանման թույլտվություն ձևակերպելիս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը պետք է ղեկավարվի ՄԱԿ-ի՝ Թմրամիջոցների հսկման միջազգային կոմիտեի (ԹՀՄԿ) հաստատած քվոտաներով: Տարերային աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում արտահանման թույլտվություն չի պահանջվում: Թույլտվությունն այլ անձի չի կարող տրվել.
2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներմուծման ու արտահանման հայտերը համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ՝ ՄԱԿ-ի գործող կոնվենցիաների կողմից հաստատված ձևով ներմուծման ու արտահանման թույլտվություններ կազմելու համար: Արտահանման ու ներմուծման թույլտվության դիմումի մեջ նշվում են ներմուծողի կամ արտահանողի անունը, ազգանունը, անվանումը, հասցեն, նաև բեռը ստացողի անունը, ազգանունը, յուրաքանչյուր նյութի միջազգային չարտոնագրված անվանումը, այդ անվանման բացակայության դեպքում` միջազգային կոնվենցիաների ցուցակներում և աղյուսակներում նշված նյութի անվանումը, դեղագործական ձևը, եթե խոսքը պատրաստուկի մասին է` առևտրային անվանումը (եթե այդպիսին կա), յուրաքանչյուր այն նյութի կամ պատրաստուկի քանակը, որոնց վերաբերյալ ծավալվում է համապատասխան գործողություն, այն ժամկետը, որի ընթացքում դա պետք է իրականանա, ինչպես նաև կիրառվելիք փոխադրամիջոցի տեսակը կամ փոխադրման ձևը և ազգային տարածքի վրա սահմանն անցնելու կետը: Արտահանման թույլտվության դիմումին պետք է կցված լինի ներմուծող երկրի կամ տարածքի վարչակազմի կողմից տրված ներմուծման թույլտվություն (վկայական, թույլտվություն):
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

Արտահանման կամ ներմուծման թույլտվության տրամադրման համար կարող է գանձվել պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված դեպքերում և չափով: Այն դեպքում, երբ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված է արտահանման կամ ներմուծման թույլտվության տրամադրման համար պետական տուրք, ապա արտահանման կամ ներմուծման թույլտվության համար դիմողը պարտավոր է վճարել պետական տուրքը թույլտվության համար դիմելուց առաջ.
3. Թույլտվությունների ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացմամբ: Արտահանման և ներմուծման թույլտվությունների մեջ ներառվում են այն տեղեկությունները, որոնք կան թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտի մեջ, ներառյալ՝ իրավասու կազմակերպության անվանումը, որին պետք է այն տրվի: Թույլտվություններում պետք է նշված լինեն՝
    1) ներմուծողի կամ արտահանողի անվանումը և նրա գտնվելու կամ բնակվելու վայրը.
    2) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անվանումները (առկայության դեպքում` միջազգային չարտոնագրված անվանումը).
    3) ներմուծվող կամ արտահանվող նյութերի և անջուր հիմք պարունակող նյութի քանակը, դեղագործական պատրաստուկի դեպքում` դեղագործական ձևը, դրա բաղադրության մեջ եղած հսկվող նյութի դեղաչափը.
    4) թույլտվության ուժը կորցնելու ժամկետը.
    5) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կնիքն ու ղեկավարի ստորագրությունը: Արտահանման թույլտվությունում նշվում են նաև ներմուծման թույլտվության (այլ երկրի համանուն փաստաթղթի) համարը, տրման տարին, ամիսը և ամսաթիվը, թույլատրող իրավասու մարմնի անվանումը, որոնք վկայում են, որ համապատասխան թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներկրումը թույլատրված է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

4. Ներմուծման թույլտվության պատճենը տրվում է ներմուծողին, մյուսը` արտահանող երկրի իրավասու մարմնին` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի թույլտվություն (այլ երկրի համանուն փաստաթուղթ) ձևակերպելու համար, որի պատճենը նախատեսված է ներմուծող երկրի մաքսային ծառայությունների համար, մյուսը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համար: Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայություններին և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացվող թույլտվությունների պատճեններից բացի, թույլտվության պատճենով ուղեկցվում է բեռը, իսկ մյուսն ուղարկվում է ներմուծող երկրի իրավասու մարմնին: Ներմուծումն իրականացնելուց հետո ներմուծող երկրի իրավասու մարմինը վերադարձնում է արտահանման թույլտվության վերջին պատճենը, որի վրա կատարված է լինում փաստացի ներմուծված քանակը հավաստող նշում: Արտահանման թույլտվությունը ձևակերպվում է ներմուծման թույլտվության (այլ երկրի համանուն փաստաթղթի) հիման վրա, որը տրվում է ներմուծող երկրի իրավասու մարմնի կողմից: Արտահանման թույլտվության (այլ երկրի համանուն փաստաթղթի) վավերացված պատճենը կցվում է բեռի յուրաքանչյուր խմբաքանակին, և իրավասու մարմինն այդ թույլտվության (այլ երկրի համանուն փաստաթղթի) պատճենն ուղարկում է ներմուծող երկրի կամ տարածքի իրավասու մարմին (վարչակազմ).
5. Եթե թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի փաստացի արտահանված խմբաքանակը փոքր է արտահանման թույլտվությունում նշված խմբաքանակից, ապա արտահանող երկրի իրավասու կազմակերպությունն այդ փաստի մասին նշում է կատարում համապատասխան փաստաթղթում և վերջինիս բոլոր պաշտոնական պատճեններում.
6. Երբ բեռը մուտք է գործում Հայաստանի Հանրապետության տարածք կամ, երբ լրանում է ներմուծման թույլտվությունում նշված ժամկետը, իրավասու կազմակերպությունը արտահանող երկրի իրավասու մարմին է ուղարկում վերոհիշյալ թույլտվությունը՝ նշելով յուրաքանչյուր թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի փաստացի ներմուծված քանակը: