Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 28 Սխալն արարքի փաստական հանգամանքների մեջ. 1. Եթե դիտավորությամբ հանցանք կատարող անձը կարծում է, թե իր արարքում առկա է օրենքով նախատեսված ծանրացնող հանգամանք, սակայն դա բացակայում է, ապա արարքը որակվում է որպես ծանրացնող հանգամանքով հանցագործության փորձ: Եթե դիտավորությամբ հանցանք կատարող անձը կարծում է, թե իր արարքում առկա չէ օրենքով նախատեսված ծանրացնող հանգամանք, սակայն դա առկա է, ապա արարքը որակվում է որպես առանց ծանրացնող հանգամանքի հանցագործություն. 2. Եթե անձը կարծում է, թե իր արարքում առկա են սույն օրենսգրքի միևնույն հոդվածի միևնույն մասի տարբեր կետերով նախատեսված ծանրացնող հանգամանքներ, սակայն դրանցից մեկը կամ մի քանիսն առկա չեն, ապա արարքը որակվում է որպես այն ծանրացնող հանգամանքով ավարտված հանցագործություն, որն առկա է անձի արարքում. 3. Եթե անձի դիտավորությունն ուղղված է խիստ պաշտպանվող օբյեկտը վնասելուն, սակայն իրականում վնասվում է մեղմ պաշտպանվող օբյեկտ, ապա արարքը որակվում է որպես դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության փորձ: Եթե սխալմամբ վնաս է պատճառվում համարժեք օբյեկտի, ապա արարքը որակվում է ըստ փաստացի առաջացած հետևանքի. 4. Եթե անձի դիտավորությունն ուղղված է մեղմ պաշտպանվող օբյեկտը վնասելուն, սակայն իրականում վնասվում է խիստ պաշտպանվող օբյեկտ, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության համար. 5. Եթե անձը կատարում է արարք, սակայն իր դիտավորության մեջ ընդգրկված վտանգավոր հետևանքներն առաջանում են ոչ թե նրա արարքից, այլ ուրիշ պատճառներով, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության փորձի համար. 6. Եթե անձի դիտավորության մեջ ընդգրկվածից բացի, առաջանում են նաև այլ հետևանքներ, ապա անձն այդ հետևանքների համար քրեական պատասխանատվության է ենթարկվում միայն այն դեպքում, երբ դրանց նկատմամբ առկա է անզգուշություն. 7. Եթե անձը չի գիտակցում իր արարքի փաստական հանգամանքները, սակայն կարող էր գիտակցել, ապա ենթակա է քրեական պատասխանատվության հանցանքն անզգուշությամբ կատարելու համար, եթե դա սույն օրենսգրքով նախատեսված է: |