FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  495

Դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացումը խոչընդոտելը.
1. Դատավարության մասնակցի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով կամ այլ ապօրինի եղանակով դատավարության մասնակցին մինչդատական վարույթի մարմին կամ դատարան ներկայանալուն, քննչական կամ դատական գործողություններին մասնակցելուն խոչընդոտելը կամ սուտ բացատրություն, ցուցմունք, փորձագիտական կեղծ եզրակացություն կամ կեղծ կարծիք տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը կամ հաղորդում, բացատրություն, ցուցմունք, փորձագիտական եզրակացություն կամ կարծիք տալուն կամ չտալուն կամ թարգմանություն կատարելուն կամ չկատարելուն հարկադրելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 490-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց հետաքննության կամ նախաքննության մարմին կամ դատարան ներկայանալուն, քննչական կամ դատական գործողություններին մասնակցելուն խոչընդոտելը կամ սուտ բացատրություն, ցուցմունք, փորձագիտական կեղծ եզրակացություն տալուն կամ կեղծ կարծիք տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը կամ հաղորդում, բացատրություն, ցուցմունք, փորձագիտական եզրակացություն կամ կարծիք տալուն կամ չտալուն կամ թարգմանություն կատարելուն կամ չկատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնություն գործադրելով՝
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  495

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
    1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով.
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
    1) հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով: