Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 58 Քրեակատարողական հիմնարկը և համապատասխան անվտանգային գոտին որոշելը. 1. Քրեակատարողական հիմնարկը և համապատասխան անվտանգային գոտին որոշում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը (այսուհետ՝ Տեղաբաշխման հանձնաժողով) սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները. 2. Տեղաբաշխման հանձնաժողովը քրեակատարողական հիմնարկը որոշելիս ընտրում է դատապարտյալի նախկին մշտական կամ մերձավոր ազգականների բնակության վայրին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ, եթե նման տեղաբաշխումը չի խոչընդոտում անվտանգության ապահովման կամ դատապարտյալների համատեղելիության պահանջները. 3. Տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: |