FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  215

Քննչական գործողության արձանագրությունը.
1. Քննչական գործողության արձանագրությունը կազմվում է սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված պահանջների պահպանմամբ.
2. Առանց տեսաձայնագրման կատարված քննչական գործողության արձանագրությունում պարտադիր նշվում են՝
    1) գործողության տեսակը, կատարման վայրը (հասցեն), տարին, ամիսը, օրը, սկսելու և ավարտելու ժամանակը՝ րոպեի ճշտությամբ.
    2) արձանագրությունը կազմողի պաշտոնը, անունը և ազգանունը.
    3) գործողությանը մասնակցող յուրաքանչյուր անձի կարգավիճակը, ազգանունը, անունը, հայրանունը, անհրաժեշտության դեպքում՝ հասցեն և անձնական այլ տվյալներ․ 4) տվյալ գործողության էությունը և կատարման կարգը բացատրելու, ինչպես նաև գործողության մասնակիցներին նրանց իրավունքները (այդ թվում՝ արձանագրության վերաբերյալ հայտարարություններ ու դիտողություններ անելու, լրացումներ և ուղղումներ պահանջելու իրավունքը), պարտականությունները և դրանք չկատարելու հետևանքները պարզաբանելու փաստը, որը հավաստվում է գործողության մասնակիցների ստորագրությամբ․ 5) իրականացված գործողությունների ընթացքի, այդ թվում՝ դրանց հաջորդականության և արդյունքների մանրամասն նկարագրությունը․ 6) գործողության ընթացքում պարզված հանգամանքները․ 7) առկայության դեպքում՝ գործողության մասնակիցների դիտողությունները, հայտարարությունները, նրանց պահանջով կատարված լրացումները և ուղղումները.
    8) տեխնիկական միջոցների կիրառման դեպքում՝ դրանց նկարագիրը, ինչպես նաև գործողության մասնակիցներին տեխնիկական միջոցների կիրառման մասին նախազգուշացնելու փաստը, որը հավաստվում է գործողության մասնակիցների ստորագրությամբ․ 9) առկայության դեպքում՝ արձանագրությանը կցված հավելվածները.
3. Տեսաձայնագրմամբ, այդ թվում՝ տեսակապի միջոցով կատարված քննչական գործողության արձանագրությունում միայն նշվում են տվյալ գործողության էությունը, հակիրճ բովանդակությունը և հիմնական արդյունքները։ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերաբերելի մյուս տեղեկությունները, ինչպես նաև գործողությունների կատարման փաստը ամրագրվում են միայն տեսաձայնագրմամբ.
4. Արձանագրությունը ծանոթացման համար ներկայացվում է քննչական գործողության մասնակիցներին:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  215

5. Արձանագրությունն ստորագրում են քննիչը և նրա հետ նույն վայրում գտնվող քննչական գործողության մասնակիցները: Արձանագրությունում կատարված լրացումները և ուղղումներն ստորագրում է դրանք նախաձեռնած անձը.
6. Արձանագրությունն ստորագրելուց քննչական գործողության որևէ մասնակցի հրաժարվելու դեպքում այդ անձին հնարավորություն է տրվում շարադրելու հրաժարման շարժառիթները: Եթե անձը հրաժարվում է արձանագրությունում շարադրել այն ստորագրելուց հրաժարվելու շարժառիթները, ապա քննիչն արձանագրությունում այդ մասին կատարում է համապատասխան գրառում, որը հավաստվում է քննիչի, ինչպես նաև քննչական գործողությանը մասնակցող փաստաբանի ստորագրություններով.
7. Եթե հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական առողջության խնդիր ունենալու պատճառով քննչական գործողության մասնակիցը զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա արձանագրությունը տվյալ անձին ծանոթացման է ներկայացվում կամ հայտարարվում է քննիչի կամ քննչական գործողությանը մասնակցող փաստաբանի կողմից, որոնք իրենց ստորագրությամբ հաստատում են արձանագրության բովանդակության իսկությունը և այն ստորագրելու անհնարինության հիմնավորումը.
8. Եթե սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում նշված դեպքերում քննչական գործողությանը որևէ փաստաբան չի մասնակցում, ապա համապատասխան փաստերը հաստատվում են սույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով.
9. Առանձին քննչական գործողությունների համար սույն օրենսգրքով կարող են նախատեսվել դրանց արձանագրություններին ներկայացվող հատուկ պահանջներ: