FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Պետական մարմնի ղեկավարի տեղակալը.
1. Պետական մարմնի ղեկավարի տեղակալը`
    1) գործում է պետական մարմնի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
    2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում փոխանցում է պետական մարմնի ղեկավարի հանձնարարականները, ապահովում է պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների կողմից պետական մարմնի ղեկավարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով պետական մարմնի ղեկավարին.
    3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.
    4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում պետական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.
    5) իրականացնում է պետական մարմնի ղեկավարի այլ ցուցումներ և հանձնարարականներ.
    6) օրենքով նախատեսված դեպքերում պետական մարմնի անունից առանց լիազորագրի հանդես է գալիս դատարանում և իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր.
2. Կոլեգիալ մարմիններում աշխատանքների համակարգման հարաբերությունների վրա տարածվում են սույն օրենքով սահմանված պահանջները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
3. Կոլեգիալ մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալը: Տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ տեղակալի բացակայության դեպքում կոլեգիալ մարմնի ղեկավարին փոխարինում է տվյալ մարմնում որպես կոլեգիալ մարմնի անդամ առավել երկար ստաժ ունեցող անդամը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  11

4. Պետական մարմնի ղեկավարի տեղակալը, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում կոլեգիալ մարմնի անդամներն օրենքով նախատեսված դեպքերում կարող են ունենալ օգնական: Պետական մարմնի ղեկավարի տեղակալը, կոլեգիալ մարմնի դեպքում կոլեգիալ մարմնի անդամն իրենց օգնականի անմիջական ղեկավարներն են: Պետական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականը, կոլեգիալ մարմնի անդամի օգնականը անմիջական հաշվետու են համապատասխանաբար պետական մարմնի ղեկավարի տեղակալին, կոլեգիալ մարմնի անդամին.
5. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ օրենքով ի պաշտոնե առաջին տեղակալ հանդիսացող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի վրա.
6. Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության տնօրենն ի պաշտոնե պետական մարմնի ղեկավարի տեղակալներ են, ընդ որում, վերջիններիս պետական մարմնի ղեկավարի հրամանով չեն կարող վերապահվել առանձին բնագավառների (այդ թվում՝ իրենց ղեկավարած ենթակա մարմնի գործունեությանը վերաբերող պետական մարմնի գործառույթներից բխող) գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը, վերջիններս իրավունք չունեն փոխարինելու կամ այլ կերպ իրականացնելու պետական մարմնի ղեկավարին օրենքներով և (կամ) սույն հոդվածով պետական մարմնի ղեկավարի տեղակալին վերապահված այլ լիազորություններ, ինչպես նաև ներկայացնելու պետական մարմինը այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում։