FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

Սննդի շղթայի փուլերին ներկայացվող պահանջները.
1. Սննդի շղթայի փուլերը պետք է իրականացվեն սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան.
2. Սննդամթերքի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները պետք է ապահովեն սննդամթերքի որակական հատկությունների պահպանությունը, չվնասեն դրա փաթեթավորումը և պաշտպանեն աղտոտումից` սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխան.
3. Սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով.
4. Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար տրամադրվում է սանիտարական անձնագիր, որի տրամադրման կարգը և օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը.
5. Սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերի համար նախատեսված տարածքները պետք է կառուցվեն, կահավորվեն, վերանորոգվեն և պահպանվեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերով սահմանված` տվյալ սննդամթերքին ներկայացվող պահանջներին համապատասխան.
6. Սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության: