Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 63 Ձերբակալված անձանց պահելու վայրերում և քրեակատարողական հիմնարկներում քվեարկության կազմակերպումը. 1. Ձերբակալված ընտրողները քվեարկությանը մասնակցում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով` շրջիկ արկղի միջոցով: Ձերբակալված ընտրողների քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչև ժամը 18.00-ն. 2. Քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը սույն օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով նախապատրաստում, կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի պետը: Քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը անցկացվում է ժամը 9.00-ից հետո` կախված ընտրելու իրավունք ունեցող անձանց թվից: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի համար քվեարկության սկիզբը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտված լինի ժամը 20.00-ին. 3. Քրեակատարողական հիմնարկներում գործող տեղամասային ընտրական հանձնաժողովներին տեխնիկական սարքավորումներ չեն տրամադրվում: Այդ հիմնարկներում քվեարկությունն անցկացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: |