Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ article 6 Մշակաբույսերի սերմնաբուծության և տնկարանային արտադրության քայլերի հերթագայությունը (սխեման). 1. Մշակաբույսերի սերմնաբուծության և տնկարանային արտադրության հերթագայությունը (սխեման) սահմանում է լիազոր մարմինը. 2. Սերմերի սորտային և տնկանյութի ձևերի պատկանելության, սերմերի որակի և տնկանյութի ապրանքային ցուցանիշների որոշման նպատակով հանրապետությունում օգտագործվում են միասնական մեթոդներ, հասկացություններ, տեխնիկական միջոցներ և կանոնակարգեր, չափորոշիչներ, նորմատիվային նույնականացված պահանջներ, որակի ամրագրման փաստաթղթերի ձևեր, այլ նորմատիվային փաստաթղթեր. 3. Սերմերի և տնկանյութի սորտային պատկանելության, մաքրության և սերմերի որակի ու տնկանյութի ապրանքային ցուցանիշների ամրագրման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը. 4. Սերմնաբուծության հերթագայությամբ սահմանվում են սերմերի հետևյալ դասերը. 1) նախահիմնային (օրիգինալ) սերմեր. 2) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր. 3) վերարտադրված սերմեր (առաջին և երկրորդ վերարտադրությունների, հիբրիդային առաջին և երկրորդ սերունդների սերմեր). 5. Տնկարանային արտադրությամբ սահմանվում են տնկանյութի հետևյալ կարգերը. 1) ելակետային (նախահիմնային) տնկանյութ. 2) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) տնկանյութ. 3) հավաստագրված տնկանյութ. 4) վերարտադրված տնկանյութ. 5) սովորական տնկանյութ: |