FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  46

Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթը.
1. Սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի հայտարարությունը պետք է պարունակի տեղեկություններ հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռում ապահովող ազատ սլոթների քանակի մասին.
2. Սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար ներկայացվում է հայտ, որի ձևը սահմանվում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով.
3. Հայտին կցվում են՝
    1) փաստաթուղթ Հեռարձակողի նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ, որոնք լիցենզիա ստանալու դեպքում կհանդիսանան լիցենզիայի պայմաններ.
    2) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր.
    3) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ.
    4) տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ.
    5) Էթիկայի կանոնագիրը, որը լիցենզիա ստանալու դեպքում կհանդիսանա լիցենզիայի պայման.
    6) Էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները, որոնք լիցենզիա ստանալու դեպքում կհանդիսանան լիցենզիայի պայման.
    7) լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը.
    8) տեղեկանք հանրային մուլտիպլեքսը շահագործողից հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին, բացառությամբ սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին առաջին անգամ մասնակցելու դեպքի.
4. Հանրապետական սփռում ապահովող սլոթների օգտագործման լիցենզավորման մրցույթի հայտատուն ըստ ցանկության կարող է մասնակցել նաև մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթների օգտագործման լիցենզավորման մրցույթին՝ այդ մասին նշում կատարելով հայտում.
5. Հանրապետական և մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթների օգտագործման լիցենզավորման մրցույթին հայտ ներկայացրած Հեռարձակողները չեն կարող մասնակցել մարզային սփռում ապահովող սլոթների օգտագործման լիցենզավորման մրցույթին.
6. Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթում հաղթողի ընտրությունն իրականացվում է կարգավորող պետական մարմնի անդամների վարկանիշային փակ քվեարկության միջոցով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  46

7. Վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով.
8. Կարգավորող պետական մարմինը մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ հաշվի է առնում`
    1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.
    2) հայերեն հաղորդումների գերակայությունը.
    3) բազմակարծությունը խթանելու կարողությունը.
    4) հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.
    5) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը.
    6) ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը.
    7) գործող լիցենզավորված Հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը.
9. Լիցենզավորման մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է`
    1) գործող այն Հեռարձակողներին, որոնք իրենց գործունեության ընթացքում թույլ են տվել օրենսդրության նվազ քանակով կամ վտանգավորությամբ խախտումներ.
    2) գործող այն Հեռարձակողներին, որոնք տեսալսողական հաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա փորձ.
9.1. Սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով սահմանված հիմքերով կարգավորող պետական մարմինը որոշում է մրցույթում հաղթող ճանաչված Հեռարձակողներին տրամադրել հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա.
10. Կարգավորող պետական մարմնի որոշումները պետք է լինեն պատշաճ հիմնավորված և պատճառաբանված: Կարգավորող պետական մարմինն ապահովում է իր որոշումների հրապարակայնությունը.
11. Մրցույթում հաղթող մասնակցի՝ լիցենզիա ստանալու իրավունքից հրաժարվելու կամ կարգավորող պետական մարմնի կողմից սույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով լիցենզիա տալու մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում լիցենզիա ստանալու իրավունքն անցնում է hաջորդ առավելագույն միավոր ստացած մասնակցին.
12. Հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողի տեսալսողական ծրագիրը սփռման ամբողջ տարածքում որևէ ձևով չի կարող փոփոխվել: