Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 49 Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարումը. 1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե՝ 1) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները. 2) վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր. 3) վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ. 4) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ), եթե նա սույն օրենքի համաձայն պարտավոր էր հատուցել պատճառված վնասը. 5) առկա են սույն օրենքով նախատեսված այլ հիմքեր: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 49 2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված դեպքերում Բյուրոն վնաս պատճառած անձի, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում` նաև վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք, բացառությամբ սույն մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված դեպքերի: Վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքած ապահովագրական ընկերության բացահայտման դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով տուժողին պատճառված վնասը հատուցած Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում այդ ապահովագրական ընկերության նկատմամբ, եթե վերջինը սույն օրենքի համաձայն պարտավոր է վճարել ապահովագրական հատուցում: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում Բյուրոն սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված համապատասխան անձանց նկատմամբ ձեռք է բերում տվյալ հոդվածով ապահովագրական ընկերության համար սահմանված իրավունքները: Եթե սույն մասի համաձայն` Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում մի քանի անձի նկատմամբ, ապա վերջինները Բյուրոյի նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ. 3. Բյուրոն մերժում է Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին վնասների հատուցման վճարումը, եթե՝ 1) բացակայում են կամ վերացել են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերը. 2) վնասը պատճառվել է սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր ապահովագրման ոչ ենթակա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից. 3) վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի հետևանքով. 4) վնասը պատճառվել է ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում. 5) վնասը պատճառվել է վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ և կապված է բացառապես վտանգավոր թափոնների հետ. 6) վնասը պատճառվել է տուժողի դիտավորության հետևանքով. 7) վնասը պատճառվել է պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 49 8) վնասը պատճառվել է արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին ու մետաղներին. 9) ապահովագրական հատուցումը սույն օրենքով սահմանված կարգով ենթակա է վճարման ապահովագրական ընկերության կողմից. 10) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր. 4. Բյուրոն իրավունք ունի պայմանագրի հիման վրա իր կողմից սույն հոդվածով նախատեսված հատուցման վճարման հետ կապված գործառույթների իրականացումը (ներառյալ` հատուցման վճարումը) պատվիրակելու իր անդամ ապահովագրական ընկերություններից որևէ մեկին: Սույն մասով նախատեսված պատվիրակման կարգը և պայմանները սահմանվում են Բյուրոյի կանոններով: |