FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  22

Կենտրոնական բանկի նախագահին, տեղակալներին, խորհրդի այլ անդամներին պաշտոնից ազատելու հիմքերը.
1. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները և խորհրդի այլ անդամները կարող են պաշտոնից ազատվել կամովին՝ ազատվելու օրվանից 30 օր առաջ գրավոր տեղեկացնելով Ազգային ժողովին: Տեղեկացնելու օրվան հաջորդող երեսուներորդ օրվանից նրանք համարվում են պաշտոնից ազատված.
2. Կենտրոնական բանկի նախագահի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, իսկ խորհրդի մյուս անդամներինը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում.
3. Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի այլ անդամների լիազորությունները դադարում են, եթե նրանք՝
    ա) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար.
    բ) օրենքով սահմանված կարգով զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից.
    գ) դադարել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց կամ զրկվել են ընտրական իրավունքից.
    դ) մահացել կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անհայտ բացակայող.
4. Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի այլ անդամների լիազորությունները դադարում են նաև, եթե նրանք՝
    ա) ժամանակավոր անաշխատունակության հիմքով վեց ամսից ավելի կամ ոչ օրինական հիմքերով երեք ամսից ավելի չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները.
    բ) մեկ տարվա ընթացքում մեկ քառորդից ավելի անհարգելի բացակայել են խորհրդի նիստերից: Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է որոշում սույն մասով նախատեսված հիմքերով փաստերն արձանագրելու մասին, և այդ պահից Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի այլ անդամների լիազորությունները համարվում են դադարած: