FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  26

Լիցենզիա ստանալու նախնական հավանությունը.
1. Սույն օրենքի 25 հոդվածով նախատեսված փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով և կարգով ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը քննում է միջնորդագիրը: Կենտրոնական բանկը կարող է մերժել միջնորդագիրը, եթե`
    ա) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեությունը կհակասի օրենքներին և այլ իրավական ակտերին.
    բ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևին և (կամ) Կենտրոնական բանկի հաստատած չափանիշներով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով գործելով ծրագրին համապատասխան, բանկն ի վիճակի չի լինի բնականոն բանկային գործունեություն իրականացնել, կամ տնտեսական ծրագիրն անիրատեսական է.
    գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում` օտարերկրյա բանկն իրավասու չէ բանկային գործունեություն իրականացնել իր գրանցման և հիմնական գործունեության վայրի երկրում կամ Կենտրոնական բանկը գտնում է, որ օտարերկրյա բանկի գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում բանկային վերահսկողության պետական մարմինները տվյալ բանկի և նրա մասնաճյուղերի` որպես միասնական համակարգի, գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում.
    դ) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գտնվում է ֆինանսական վատ վիճակում կամ նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի, կամ նրա հետ փոխկապակցված անձանց ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է պատճառ հանդիսանալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը կամ բանկի հետ նրանց փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը կամ թույլ չտալ բացահայտել կամ արդյունավետ կառավարել բանկի ռիսկերը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  26

2. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար միջնորդագրի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում նախնական հավանությունը համարվում է տրված: Միջնորդագիր ներկայացնող անձի առաջին իսկ պահանջով Կենտրոնական բանկը պարտավոր է մեկօրյա ժամկետում նրան տրամադրել նախնական հավանության մասին իր որոշումը.
3. Նախնական հավանություն տալու կամ նախնական հավանությունը մերժելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ենթակա չէ դատական կարգով բողոքարկման: