Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 13 Բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը. 1. Տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ելքերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է: Բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը տվյալ տարվա համապատասխան բյուջեների մուտքն է. 2. Սույն օրենքով սահմանված կարգով հաստատված տվյալ տարվա պետական բյուջեի մուտքերի կազմում տվյալ տարվա համապատասխան բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի գումարը նախատեսված չլինելու կամ փաստացի ձևավորված գումարից պակաս չափով նախատեսված լինելու դեպքում կառավարությունն իրավասու է պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի ձևավորված փաստացի գումարի` հաստատված համապատասխան բյուջեով չնախատեսված մասն ուղղել նախորդ (եզրափակված) բյուջետային տարում համապատասխանաբար պետական բյուջեով նախատեսված, սակայն չֆինանսավորված` առկա ժամկետանց պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված ելքերի ֆինանսավորմանը` դրանց գծով համապատասխան այդ բյուջեներով նախատեսված հատկացումների տարեկան գումարների սահմաններում. 3. Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարի` սույն հոդվածի 2-րդ մասում չնշված նպատակներով օգտագործման ուղղությունները սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով. 4. Համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը համայնքի ավագանու որոշմամբ սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ելքերի ֆինանսավորման նպատակով. 5. Համայնքի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի գումարն ուղղվում է` ա) նախորդ (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերի գծով` առկա պարտավորությունների կատարմանը. բ) սույն մասի «ա» կետում նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է համայնքի բյուջեի ֆոնդային մաս` համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ծախսերի ֆինանսավորման համար: |