Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 355 Տրանսպորտային միջոցները կանգնեցնելու և Միության մաքսային տարածքից դուրս եկած նավերը և օդանավերը արգելանքի վերցնելու (վերադարձնելու)՝ մաքսային մարմինների իրավունքները. 1. Մաքսային մարմիններն իրավունք ունեն կանգնեցնելու տրանսպորտային միջոցները, ինչպես նաև հարկադիր կերպով վերադարձնելու առանց մաքսային մարմնի թույլտվության Միության մաքսային տարածքից դուրս եկած նավերը և օդանավերը: Մաքսային հսկողության գոտիներից դուրս ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների կանգնեցման դեպքում մաքսային հսկողության անցկացման ժամանակն այդ կանգնեցման պահից չպետք է գերազանցի 2 ժամը. 2. Միության մաքսային տարածքից դուրս գտնվող նավերը և օդանավերը արգելանքի վերցնելու (վերադարձնելու)՝ մաքսային մարմինների գործողություններն իրականացվում են երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան: |