FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  369

Վերլուծության ենթակա կողմի ընտրությունը.
1. Օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ կետերում նշված տրանսֆերային գնագոյացման մեթոդներից որևէ մեկը կիրառելիս անհրաժեշտ է ընտրել վերլուծության ենթակա կողմ.
2. Վերլուծության ենթակա կողմի ընտրությունը պետք է համահունչ լինի վերահսկվող գործարքի գործառնական վերլուծությանը: Վերահսկվող գործարքի այն կողմը պետք է ընտրվի որպես վերլուծության ենթակա կողմ, որն իրականացնում է առավել պարզ գործառույթներ և (կամ) որի համար հնարավոր է գտնել առավել արժանահավատ համադրելի չվերահսկվող գործարքներ.
3. Վերլուծության ենթակա օտարերկրյա կողմի ընտրությունը ընդունելի է, եթե կիրառված տրանսֆերային գնագոյացման մեթոդը համապատասխանում է Օրենսգրքի 368-րդ հոդվածի դրույթներին, և վերլուծության ենթակա կողմը ընտրվել է սույն հոդվածի դրույթների համաձայն: