Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 1 Օրենքի կարգավորման առարկան և ոլորտը. 1. Սույն օրենքը տարածվում է տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների, վարքագծի կամ ակտերի վրա, որոնք հանգեցնում են կԺամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը, ինչպես նաև վնասել սպառողների շահերը. 2. Սույն օրենքը տարածվում է նաև օտարերկրյա պետություններում տնտեսավարող սուբյեկտների այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք կարող են կանխել, սահմանափակել կամ արգելել տնտեսական մրցակցությունը կամ վնասել սպառողների շահերը Հայաստանի Հանրապետությունում. 3. Սույն օրենքը չի տարածվում անդրսահմանային շուկաներում մրցակցության միասնական կանոններով կարգավորվող այն հարաբերությունների վրա, որոնց նկատմամբ վերահսկողությունը վերապահված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությանը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի: Ապրանքային շուկաներն անդրսահմանային դիտարկելու չափանիշները սահմանվում են Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական ակտերով. 4. Հանձնաժողովը սույն օրենքով նախատեսված գործառույթները Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց նկատմամբ իրականացնում է Կենտրոնական բանկի հետ համագործակցության հիման վրա։ Հանձնաժողովի և Կենտրոնական բանկի համագործակցությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. 1) Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց առնչվող ոլորտներում տնտեսական մրցակցության վերաբերյալ խնդիրների մասին Հանձնաժողովը տեղեկացնում է Կենտրոնական բանկին․ 2) Կենտրոնական բանկը գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների, համակենտրոնացումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց առաջ դրանք ներկայացնում է Հանձնաժողով՝ կարծիքի․ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 1 3) Հանձնաժողովը ձեռնպահ է մնում տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացրած հարցի հետ կապված միջամտությունից, եթե Կենտրոնական բանկը Հանձնաժողովին հիմնավոր կերպով տեղեկացնում է, որ այդ հարցը, օրենքով սահմանված կարգավորման նպատակներից ելնելով, վերապահվում է Կենտրոնական բանկին, և Կենտրոնական բանկն իրականացնում է օրենքով սահմանված գործառույթներ: Այդ դեպքում վերջնական որոշումն ընդունում է Կենտրոնական բանկը՝ Հանձնաժողովի ներկայացրած դիրքորոշման հաշվառմամբ` անդրադառնալով Հանձնաժողովի բարձրացրած բոլոր հարցերին և իր վերջնական դիրքորոշման կամ որոշման մեջ նշելով դրանք ընդունելու կամ չընդունելու հիմնավորումները․ 4) Հանձնաժողովը ձեռնպահ է մնում սույն մասի 2-րդ կետով նախատեսված կարծիքի ներկայացումից և սույն մասի 3-րդ կետով նախատեսված տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացրած հարցի հետ կապված որևէ միջամտությունից այն բացառիկ դեպքերում, երբ Կենտրոնական բանկը նպատակ ունի կանխել ֆինանսական կայունությանն ու գների կայունությանն սպառնացող հնարավոր վտանգը կամ արձագանքել դրան, ֆինանսական կազմակերպությունը ճանաչվում է անվճարունակ, կամ սնանկության դիմում է ներկայացվում դատարան, իրականացվում է ֆինանսական կազմակերպության կամ դրա մասնակցի բաժնեմասի կամ բաժնետոմսի հարկադիր օտարում, իրականացվում է ֆինանսական կազմակերպության վերակազմակերպում, հարկադիր վաճառք կամ լուծարում: Սույն կետով նախատեսված դեպքերում ընդունված որոշումները Կենտրոնական բանկը հանձնում է Հանձնաժողովին, բացառությամբ որոշման այն հատվածների, որոնք պարունակում են բանկային գաղտնիք կամ այնպիսի տեղեկություն, որի տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա. 5) Հանձնաժողովի նախագահը և Կենտրոնական բանկի նախագահն ստորագրում են համատեղ հրաման, որով կարգավորվում են՝ ա. մրցակցության պաշտպանության խնդիրների հետ կապված համագործակցության ուղղություններն ու ընթացակարգերը. բ. Հանձնաժողովի ու Կենտրոնական բանկի միջև տեղեկատվության, այդ թվում՝ տնտեսական մրցակցության խնդիրների առնչությամբ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվության փոխանակման դեպքերն ու կարգը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 1 գ. այն դեպքերը, երբ Հանձնաժողովն ու Կենտրոնական բանկը իրականացնում են իրենց իրավասությունները Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց նկատմամբ, և այդ դեպքերում Հանձնաժողովի դիրքորոշման ներկայացման ընթացակարգն ու փոխհամագործակցության մանրամասները. դ. ոլորտում մրցակցության պաշտպանության վերաբերյալ սույն մասով նախատեսված, ինչպես նաև օրենքով չարգելված այլ հարցեր. 5. Սույն օրենքը չի տարածվում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտների այն հարաբերությունների վրա, որոնց կարգավորումն օրենքով վերապահված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասությանը։ Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործող անձանց նկատմամբ տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գործառույթները Հանձնաժողովն իրականացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցության սկզբունքի հիման վրա: |