FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Փաստաբանների պալատի խորհուրդը.
1. Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթի շրջանակներում ընդունված որոշումները վերանայող մարմինն է.
2. Փաստաբանների պալատի խորհուրդը կազմավորվում է չորս տարի ժամկետով՝ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ընտրված փաստաբաններից (բացառությամբ խորհրդի նախագահի), որոնց թիվը չի կարող պակաս լինել տասներկուսից՝ չհաշված խորհրդի նախագահին: Փաստաբանների պալատի նախագահն ի պաշտոնե փաստաբանների պալատի խորհրդի նախագահն է.
3. Փաստաբանների պալատի խորհրդի անդամը չի կարող իր կարգավիճակն օգտագործել՝
    1) քաղաքական բնույթի հայտարարություններ կատարելու համար և իր լիազորություններն իրականացնելիս պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն և չեզոքություն.
    2) փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքում առավելություն ստանալու համար.
4. Փաստաբանների պալատի խորհուրդը՝
    1) մշակում և փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում նոր խմբագրությամբ կանոնադրությունը, դրա փոփոխությունները կամ լրացումները.
    2) մշակում և փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում նոր խմբագրությամբ փաստաբանի վարքագծի կանոնագիրքը, դրա փոփոխությունները կամ լրացումները.
    3) փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ հաստատում է փաստաբանների պալատի տարեկան բյուջեն.
    4) հաստատում և հրապարակում է փաստաբանների պալատի մարմինների և հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունները, ներառյալ՝ փաստաբանների պալատի տարեկան բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաև խորհրդի կողմից ընտրված՝ փաստաբանների պալատի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված անկախ աուդիտորական եզրակացությունը.
    5) կազմավորում է հաշվիչ հանձնաժողովը.
    6) սահմանում է փաստաբանի անդամավճարի և հավակնորդի մուտքի ու այլ վճարների, փաստաբանների վերապատրաստման համար անհրաժեշտ վճարների չափերը, ինչպես նաև դրանք վճարելու կարգերը.
    7) որոշում է ընդունում փաստաբանի հավակնորդներին (այսուհետ` հավակնորդ) փաստաբանական գործունեության արտոնագիր տրամադրելու վերաբերյալ` սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված կարգով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

8) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին.
    9) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու կամ վերականգնելու մասին.
    10) փաստաբանների հարցմամբ տալիս է խորհրդատվական բնույթի պարզաբանումներ փաստաբանի վարքագծի կանոնագրքով, ինչպես նաև պարզաբանումներ փաստաբանների պալատի կանոնադրությամբ և փաստաբանների պալատի ներքին ակտերով նախատեսված դրույթների կիրառության վերաբերյալ.
    11) հաստատում է խորհրդի, փաստաբանների պալատի այլ մարմինների, իսկ անհրաժեշտության դեպքում` փաստաբանների պալատի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը.
    12) ընտրում է փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի փաստաբանների պալատը ներկայացնող անդամներին և հաստատում է փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի կազմը.
    13) նշանակում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին.
    14) հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ Կառավարություն է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը)` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.
    15) հաստատում է՝
    ա. հանրային պաշտպանի գրասենյակի կանոնակարգը,
    բ. հանրային պաշտպանի գրասենյակի եռամսյակային և տարեկան հաշվետվությունները,
    գ. հանրային պաշտպանության զարգացման ծրագրերը,
    դ. հանրային պաշտպանի գրասենյակի տարեկան հիմնական կատարողական ցուցանիշները,
    ե. կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ հաշվետվությունների համապատասխանությունն ստուգելու կարգը.
    16) փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով ստուգում է հանրային պաշտպանի գրասենյակի հաշվետվությունների արժանահավատությունը.
    17) ստուգում և գնահատում է հանրային պաշտպանների գործունեությունը՝ խորհրդի սահմանած կարգով և չափանիշներին համապատասխան.
    18) նախաձեռնում է փաստաբանների պալատում իրականացված ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման արդյունքով բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումներ և իրականացնում դրանց վերահսկումը.
    19) հաստատում է փաստաբանների պալատի աշխատակազմի հաստիքացուցակը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

20) քննում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կարգապահական վարույթի շրջանակներում ընդունված որոշումների դեմ բերված բողոքները.
    21) իրականացնում է օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ.
5. Փաստաբանների պալատի խորհրդի նախագահը՝
    1) համակարգում է խորհրդի գործունեությունը և կազմակերպում նրա բնականոն աշխատանքը.
    2) հաստատում է փաստաբանների պալատի խորհրդի նիստի օրակարգը.
    3) ստորագրում է խորհրդի որոշումները.
    4) ստորագրում է փաստաբանների արտոնագրերը.
    5) իրականացնում է օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ.
6. Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը հրավիրվում են տարեկան չորս անգամից ոչ պակաս.
7. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները վերանայելու նպատակով փաստաբանների պալատի խորհրդի նիստի գումարման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 39.11-րդ հոդվածով: