Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 39 Կատարողական վարույթի կասեցման և վերսկսման կարգը. 1. Կատարողական վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում. 2. Կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` պահանջատիրոջ դիմումով կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ. 3. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումի քննությամբ կայացված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո: |