FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  27

Անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման վերաբերյալ վարույթները և դրանց հարուցման հիմքերը.
1. Վարույթ կարող է հարուցվել՝
    1) յուրաքանչյուր անձի (անձանց) գրավոր դիմումի հիման վրա, իսկ քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի դիմումի հիման վրա.
    2) լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա.
    3) Հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ հայտարարագրերը վերլուծելիս կամ օրենքով նախատեսված վարույթ իրականացնելիս առերևույթ խախտումներ կամ դեպքեր հայտնաբերելու դեպքում: Շահերի բախման վերաբերյալ վարույթն օրենքով նախատեսված դեպքերում հարուցվում է նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացրած գրավոր հայտարարության հիման վրա.
2. Հանձնաժողովը պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների առերևույթ խախտումների, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտումների, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների, կամ շահերի բախման առերևույթ դեպքերի առկայության պարագայում հարուցում է համապատասխան վարույթ: Սույն մասի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա.
3. Հանձնաժողովը, հայտարարագրերի վերլուծության գործընթացում հայտնաբերելով շահերի բախման առերևույթ դեպքեր կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների առերևույթ խախտումներ, հարուցում է վարույթ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  27

4. Եթե խախտումն առնչվում է վարքագծի կանոնի այնպիսի խախտման, որով անմիջականորեն շոշափվում են կոնկրետ անձի իրավունքները, ապա այդ դեպքում Հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել բացառապես շահագրգիռ անձի դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ այն դեպքերում, երբ հարցն ունի հանրային մեծ հետաքրքրություն, կամ խախտումը կրում է համակարգային բնույթ.
5. Լրատվամիջոցների հրապարակումները կարող են վարույթ հարուցելու հիմք հանդիսանալ, եթե պարունակում են կոնկրետ անձի կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների կամ շահերի բախման դեպքի առերևույթ հատկանիշներ: