Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 55 Անտառատնտեսական աշխատանքների կատարման պայմանագիրը. 1. Անտառատնտեսական աշխատանքների կատարման պայմանագրով կարող են իրականացվել անտառների պահպանություն, անտառաշինական, անտառապատման, անտառավերականգնման, վնասատուների և հիվանդությունների կանխարգելման անտառապաշտպանական աշխատանքներ, անտառավերականգնման, միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումներ. 2. Պետական անտառներում անտառատնտեսական աշխատանքների կատարման պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը. 3. Պետական անտառներում անտառատնտեսական աշխատանքների կատարման պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |