Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59 Դատապարտյալների սկզբնական տեղաբաշխումն ըստ անվտանգային գոտու տեսակների. 1. Ցածր անվտանգային գոտում պատիժ են կրում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած դատապարտյալները. 2. Միջին անվտանգային գոտում պատիժ են կրում ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած և 10 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, ինչպես նաև նախկինում ազատազրկում չկրած դատապարտյալները՝ ռեցիդիվի դեպքում. 3. Բարձր անվտանգային գոտում պատիժ են կրում 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, ինչպես նաև նախկինում ազատազրկում կրած դատապարտյալները՝ ռեցիդիվի դեպքում. 4. Բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության դեպքում դատապարտյալը տեղափոխվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալները՝ բուժական քրեակատարողական հիմնարկ: |