Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 58 Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասից հրաժարումը. 1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից, պետք է դիմի լիազոր մարմին` հրաժարումն ուժի մեջ մտնելու` իր համար ցանկալի օրվանից առնվազն 9 ամիս առաջ. 2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)` 1) նշում` հրաժարումն ուժի մեջ մտնելու ցանկալի օրվա մասին. 2) ընդերքի այն տեղամասի վրա կատարված աշխատանքների մանրամասն նկարագրությունը, որի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից դիմումատուն ցանկանում է հրաժարվել. 3) հանքի փակման ծրագիրը, որում ներառվում են` ա. ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը, բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ներառյալ` հանքի գոյության ընթացքում կատարած ռեկուլտիվացման աշխատանքները, գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը, որը ներառում է հանքի փակումից հետո աշխատատեղերի ստեղծման, մասնագիտական վերաորակավորման և ուսուցման դրույթներ, դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը. 4) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները. 5) սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 3-րդ կետի «բ» ենթակետով նշված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթեր. 6) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ: |
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 58 3. Ընդերքի տեղամասի մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարվելու դեպքում ընդերքի տեղամասից հրաժարման մասին դիմումին կցվում են նաև ընդերքի տվյալ տեղամասի հատակագիծը, որում պետք է սահմանանշված լինի ընդերքի տեղամասի այն մասը, որի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից ընդերքօգտագործողը ցանկանում է հրաժարվել, ինչպես նաև փոփոխված նախագիծը՝ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասին և լիազոր մարմնի կողմից սահմանված՝ արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան, և 49-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-11-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը. 3.1. Ընդերքի տեղամասից հրաժարման նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 20-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված՝ հանքի փակման ծրագիրը կամ փոփոխված նախագիծը, և ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-7-րդ և 9-րդ մասերով սահմանված կանոնները. 4. Փորձաքննական դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը 25-օրյա ժամկետում որոշում է ընդունում հրաժարման նախնական հավաստագիր տրամադրելու վերաբերյալ, որը ներառում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարման պայմանները, փորձաքննության եզրակացության պահանջները և դրանց իրականացման հավաստիության ապահովման պայմանները. 5. Լիազոր մարմինը չի տրամադրում հրաժարման նախնական հավաստագիր, եթե` 1) դիմումատուն չի ներկայացրել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը. 2) եթե ընդերքօգտագործողը չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված ողջ ծավալով հատկացումները. 2.1) ընդերքօգտագործողը չի կատարել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ողջ ծավալով հատկացումները. |
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 58 3) ընդերքի տեղամասի այն մասը, որի նկատմամբ ընդերքօգտագործողը ցանկանում է հրաժարվել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից, չի կարող լինել ընդերքօգտագործման իրավունքի առանձին օբյեկտ: 4) փոփոխված նախագծի կամ հանքի փակման ծրագրի վերաբերյալ տրվել է բացասական փորձագիտական եզրակացություն. 6. Ընդերքօգտագործողի կողմից սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հրաժարման նախնական հավաստագրով սահմանված պայմանների և պահանջների իրականացումը հավաստող փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինը որոշում է կայացնում հրաժարման հավաստագիր տրամադրելու վերաբերյալ և եռօրյա ժամկետում պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է ընդերքօգտագործողին։ Հրաժարման հավաստագիրն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի կողմից որոշում ընդունելու օրվան հաջորդող տասներորդ օրը. 7. Եթե հավաստագիրը վերաբերում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված որոշման ընդունումից հետո՝ 10-օրյա ժամկետում, այդ մասին ծանուցվում է դիմումատուն: Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի համապատասխան վերաձևակերպումներն իր կողմից վավերացնելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետում դիմումատուի չներկայանալու դեպքում հրաժարման հավաստագիրը համարվում է ուժը կորցրած. 8. Եթե հավաստագիրը վերաբերում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքին ամբողջությամբ, ապա սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված որոշման ընդունումից հետո լիազոր մարմինն ընդունում է նաև իրավունքի դադարեցման մասին որոշում և այդ մասին 10-օրյա ժամկետում ծանուցում դիմումատուին։ |
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 58 9. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով նախագծի փոփոխության համար ներկայացված դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն. 10. Փոփոխված նախագծի վերաբերյալ բացասական փորձագիտական եզրակացության դեպքում դիմումատուն իրավունք ունի վերացնելու թերությունները և կրկին ներկայացնելու հաստատման: Դրական փորձագիտական եզրակացություն ստացած փոփոխված նախագիծը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում, օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրում կատարվում են համապատասխան փոփոխություններ. 11. Ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարումը չի ազատում ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ` մինչև հրաժարման ուժի մեջ մտնելու պահն առաջացած պարտականություններից և պատասխանատվությունից. 12. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարումը հիմք է ընդերքօգտագործման նպատակով տրամադրված հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ ընդերքօգտագործողի իրավունքների դադարումը գրանցելու համար: |