FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

article  9

Հանրային խորհրդի անդամների գործունեության դադարումը.
1. Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարում են, եթե`
    1) նա այդ մասին դիմում է ներկայացրել.
    2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
    3) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, կամ որով նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ.
    4) Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվել է վարչապետի` սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր հայտարարությունը.
    5) նա մահացել է.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարում են նրա կողմից դիմումը ներկայացվելու օրվան հաջորդող օրը, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխան դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը, 4-րդ կետով նախատեսված դեպքում` վարչապետի գրավոր հայտարարությունը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելու օրը, իսկ 5-րդ կետով նախատեսված դեպքում` նրա մահվան օրը.
3. Հանրային խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցվում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ և 14-րդ մասերով նախատեսված դեպքերում, իսկ դադարում են` նրա` որպես Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու կամ դադարելու դեպքերում: