Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 20 Մանկապատանեկան սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները. Մանկապատանեկան սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` 1) ապահովում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացումը. 3) մշակում է մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ (ներառյալ` համապատասխան մարզադպրոցներ, մարզաբազաներ, մարզական գույք և այլն) պայմանների նվազագույն չափորոշիչները. 4) սահմանում է ուսումնական հաստատություններում մանուկներին և պատանիներին «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման կարգը. 5) սահմանում է մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկներին և պատանիներին ու նրանց մարզիչներին հատկացվող պարգևատրումների, թոշակների և խրախուսման այլ ձևերի չափերն ու տրամադրման կարգը. 6) աջակցում է մանուկների և պատանիների հիմնահարցերով զբաղվող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններին. 8) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ: |