Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 Սննդի շղթայում ընդգրկված սննդի շղթայի օպերատորների գրանցումը. 1. Հայաստանի Հանրապետությունում սննդի շղթայի օպերատորները (բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով և շրջիկ առևտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների) գրանցման համար սննդի շղթայի օպերատորների գրանցման և ռեեստր վարող մարմին են ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը` 1) սննդի շղթայի օպերատորի անվանումը կամ անունը, ազգանունը. 2) գործունեության (գործառնության) տեսակը. 3) գործունեության իրականացման վայրը. 4) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ). 5) պետական գրանցման վկայականի սերիան և համարը. 6) 2. Գրանցումը կատարվում է հետևյալ ժամկետներում` 1) օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող սննդի շղթայի օպերատորները` օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում. 2) օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ստեղծված սննդի շղթայի օպերատորները` մինչև փաստացի գործունեություն սկսելը. 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված` սննդի շղթայի օպերատորի ներկայացրած տվյալները մուտքագրվում են սննդի շղթայի օպերատորների գրանցման և ռեեստր վարող մարմնի պաշտոնական էլեկտրոնային կայքի համապատասխան բաժին, որից հետո սննդի շղթայի օպերատորն ընդգրկվում է սննդի շղթայի օպերատորների համար նախատեսված տվյալների բազա. 4. Ներկայացված տեղեկատվության տվյալներում տեղի ունեցած փոփոխության դեպքում այդ մասին սննդի շղթայի օպերատորը լրացուցիչ տեղեկացնում է սննդի շղթայի օպերատորների գրանցման և ռեեստր վարող մարմնին` փոփոխությունը կատարելուց հետո` 3 օրվա ընթացքում. 5. Սննդի շղթայի օպերատորը սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերում նշված տեղեկատվությունը սննդի շղթայի օպերատորների գրանցման և ռեեստր վարող մարմնին փոխանցում է առձեռն կամ փոստային առաքման կամ ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի կամ պաշտոնական էլեկտրոնային կայքում առցանց գրանցվելու միջոցով. 6. Ստացված տեղեկատվության հիման վրա սննդի շղթայի օպերատորների գրանցման և ռեեստր վարող մարմինը ստեղծում է սննդի շղթայի օպերատորների կողմից կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների տեղեկատվական բազա: |