FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  621

Ենթավարձակալության պայմանագրի դադարելը վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարելիս.
1. Վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարելու հետ միասին դադարում է նաև դրան համապատասխան կնքված ենթավարձակալության պայմանագիրը, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով: Այդ դեպքում վարձատուն իրավունք ունի, ենթավարձակալության պայմանագրին համապատասխան, ենթավարձակալի օգտագործման տակ գտնվող գույքի վարձակալության պայմանագիր կնքել նրա հետ, ենթավարձակալության մնացած ժամկետի սահմաններում` դադարած վարձակալության պայմանագրի պայմաններին համապատասխան պայմաններով.
2. Եթե սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով վարձակալության պայմանագիրը համարվում է առոչինչ, ապա առոչինչ է համարվում նաև դրան համապատասխան կնքված ենթավարձակալության պայմանագիրը: