FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  64

Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները քվեարկությունից առաջ.
1. Քվեարկության օրը` ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կայացած նիստում վիճակահանությամբ որոշում է՝
    1) ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամներին՝ մինչև 1100 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամի.
    2) քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող հանձնաժողովի անդամներին՝ մինչև 1100 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամի․ 3) ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու առնվազն մեկ անդամի.
    4) շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ անդամի, եթե տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովը պետք է կազմակերպի շրջիկ արկղով քվեարկություն.
    5) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում.
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ մասնագետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ստուգում է տեխնիկական սարքավորումների աշխատանքը, մուտքագրում է ընտրական տեղամասի նույնականացման տվյալները և տպում է տվյալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանք: Տեղեկանքը սոսնձվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  64

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, հանում է հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, ըստ անցկացված վիճակահանության՝ տրամադրում նրանց, հանում է կնիքը և գրանցամատյանում կնիք դնելով՝ հայտարարում է կնիքի համարը, ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը: Քվեաթերթիկները և քվեարկության ծրարները հարյուրական փաթեթով հատկացնում է քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը չհրկիզվող պահարանից հանում է հարյուր ինքնասոսնձվող դրոշմանիշ և հատկացնում է ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին: Եթե միաժամանակ անցկացվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի քվեարկություններ, ապա յուրաքանչյուր ընտրության համար հատկացվում է հարյուրական ինքնասոսնձվող դրոշմանիշ: Կատարված գործողությունների մասին համապատասխան գրառումներ են կատարվում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: