FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ

article  7

Սերմերի որակի և տնկանյութի ապրանքային որակի որոշումը. 1․ Սերմերի որակը և տնկանյութի ապրանքային որակը բնութագրվում են սորտային պատկանելությամբ, սորտային մաքրությամբ, վերարտադրությամբ, դասերով և կարգերով: 2․ Սերմերի և տնկանյութի սորտային պատկանելությունն ու մաքրությունը, դասը և կարգը որոշվում են դաշտային հետազոտությունների և լաբորատոր փորձարկումների միջոցով: 3․ Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի սորտային պատկանելությունը յուրաքանչյուր մշակաբույսի, տնկանյութի կարգի և սերմերի դասի համար առանձին որոշվում է սերմնադաշտերի (ցանքատարածությունների), սորտընտրանի այգիների, մայրուտների (կոլեկցիոն այգիների) և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների, բուսաբանական հատկանիշների ստուգիչ գնահատման և լաբորատոր հետազոտությունների միջոցով: 4․ Մշակաբույսերի սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունները կատարվում են սերմ արտադրողի և տնկանյութ արտադրողի հայտի հիման վրա: Հայտի ներկայացման կարգը սահմանում է լիազոր մարմինը: 5․ Դաշտային հետազոտողների հավատարմագրման կարգը և սերմնադաշտերի ու տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների հայտի ձևը սահմանում է լիազոր մարմինը: 6․ Սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունների կատարման նպատակով մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակից կատարվում է նմուշառում։ 7․ Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակից նմուշառման կարգը և նմուշառման ակտի ձևը սահմանում է լիազոր մարմինը: 8․ Սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները կատարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիաները: