Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 20 Պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու քաղաքացիների պարտականությունը. 1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչին քաղաքացու ներկայությունն ապահովելու նպատակով համապատասխան զինվորական կոմիսարիատը, իսկ քաղաքացու՝ օտարերկրյա պետությունում բնակվելու և տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառված լինելու դեպքում դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուն փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում են զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին՝ ծանուցման մեջ նշելով զինվորական կոմիսարիատ ներկայանալու ժամկետը. 2. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո սույն օրենքի համաձայն պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտականություն ունեցող և զորակոչի ենթակա (այսուհետ` զորակոչի ենթակա) քաղաքացիները պարտավոր են ծանուցման մեջ նշված ժամկետում ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առավել մոտ զինվորական կոմիսարիատ. 3. Սույն հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու պարտականության խախտումը քաղաքացիների համար հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության. 4. Սույն հոդվածի, ինչպես նաև սույն օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ և 60-րդ հոդվածի 3-րդ մասերի իմաստով քաղաքացուն պատշաճ ծանուցում է համարվում ծանուցագիրը փաստաթղթային կամ փոստային կապի միջոցով կամ անհատական կամ հրապարակային եղանակով տրամադրելը. 5. Սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում` 1) ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը. 2) փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 20 3) անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը. 4) հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 20 6. Սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն քաղաքացուն ծանուցումն առաջնային իրականացվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի առկայության դեպքում: Ընդ որում, քաղաքացու համաձայնության պարագայում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքացու ծանուցումը կարող է իրականացվել բացառապես նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագրի միջոցով, որի դեպքում եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, ապա քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրվանից: Քաղաքացու կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ չունենալու կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման (եթե առկա չէ սույն մասում նշված համաձայնությունը) բացակայության դեպքերում քաղաքացու ծանուցումն իրականացվում է քաղաքացուն ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու միջոցով: Ծանուցագիրն առձեռն հանձնելու անհնարինության կամ առձեռն հանձնվող ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալուց հրաժարվելու կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստման բացակայության կամ քաղաքացու կողմից փոստային պատվիրված նամակը ստանալուց հրաժարվելու դեպքերում քաղաքացու ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրելու օրվանից հետո՝ տասներորդ օրը, քաղաքացին համարվում է ծանուցված: Սույն մասի համաձայն առձեռն հանձնվող ծանուցագիրը կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակն ստանալուց քաղաքացու հրաժարումը գրավոր արձանագրվում է ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակը հանձնող անձի կողմից՝ նշելով հրաժարման օրը, ամիսը, տարին և ժամը: |