FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

Վիճակախաղի մարված տոմսերի հաշվառումը և պահպանումը.
1. Վիճակախաղի չիրացված տոմսերը ենթակա են հաշվառման, մարման և պահպանման վիճակախաղի կազմակերպչի կողմից ստեղծված` վիճակախաղի չիրացված տոմսերի հաշվառման, մարման և պահպանման հանձնաժողովի (հետագայում` հանձնաժողով) մասնակցությամբ`
    ա) խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի դեպքում` հերթական խաղարկությունից առաջ, բայց այնպես, որ ապահովվի իրացված և մարված տոմսերի վերաբերյալ սույն օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացման ժամկետը.
    բ) ոչ խաղարկությունով վիճակախաղի դեպքում` վիճակախաղի գործունեությունն ավարտելու մասին առնվազն 3000 տպաքանակ ունեցող թերթում հայտարարության հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում.
2. Լիազոր մարմնի ներկայացուցիչ(ներ)ը իրավունք ունի ցանկացած ժամանակ մասնակցել վիճակախաղերի չիրացված տոմսերի հաշվառմանը և մարմանը.
3. Հանձնաժողովի անդամները հաշվառում են չիրացված տոմսերը, ստուգում դրանց իսկությունը և մարում` դակելով կամ կտրելով դրանց անկյունը այնպես, որ չի վնասվում տոմսի համարը, սերիան, խաղարկության համարը և խաղարկությանը մասնակցող դաշտերը.
4. Հանձնաժողովը կազմում է համապատասխան տեղեկանք` առնվազն երկու օրինակից, որտեղ նշվում են տվյալ վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը, պահպանման ենթակա վիճակախաղի մարված տոմսերը` ըստ սերիաների, համարների, և դրանց ընդհանուր քանակը.
5. Վիճակախաղի մարված և պահպանման ենթակա տոմսերի վերաբերյալ կազմված տեղեկանքն ստորագրվում է հանձնաժողովի առնվազն չորս անդամների կողմից.
6. Վիճակախաղի մարված և պահպանման ենթակա տոմսերի վերաբերյալ տեղեկանքը կազմելուց հետո մարված տոմսերը տեղադրվում են հատուկ պարկերում կամ ծանրոցներում.
7. Վիճակախաղի մարված տոմսերի պահպանման ձևն ու վայրը, որտեղ առկա են պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, ապահովում է կազմակերպիչը.
8. Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում չիրացված տոմսերի հաշվառման, մարման, մարված տոմսերի պահպանման և հանձնաժողովի աշխատանքի համար.
9. Վիճակախաղի մարված տոմսերը ենթակա են պահպանման տեղեկանքի կազմման պահից առնվազն մեկ տարի: