Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 180 Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնները և դրանց գրանցումը. 1. Կենտրոնական դեպոզիտարիան իր գործառույթների պատշաճ իրականացումն ապահովելու համար պարտավոր է ընդունել կանոններ, որոնք պետք է ներառեն առնվազն՝ 1) արժեթղթերի պահառության կարգը, արժեթղթերի հաշիվների բացման և վարման կարգը. 2) արժեթղթերից բխող իրավունքների իրականացման և պարտավորությունների կատարման հետ կապված ծառայությունների մատուցման կարգը. 3) արժեթղթերի տարբերակիչ ծածկագրերի շնորհման կարգը. 4) հաշվարկային համակարգի նկատմամբ պահանջները. 5) հաշվարկային համակարգի անդամների նկատմամբ պահանջները. 6) հաշվարկային համակարգին անդամակցության, անդամության կասեցման և դադարեցման, անդամությունից զրկման կարգը և պայմանները. 7) փոխանցման հանձնարարականների կատարման համար օգտագործվող միջոցների նկարագիրը. 8) արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում փոխադարձ պահանջների և պարտավորությունների կատարման ընթացակարգը, հաշվարկային համակարգի տեխնիկական կամ այլ պատճառներով խափանման դեպքում Կենտրոնական դեպոզիտարիայի գործողությունների նկարագիրը. 9) փոխանցման հանձնարարականների կատարումը երաշխավորող մեթոդների, երաշխիքային հիմնադրամների ձևավորման և օգտագործման ընթացակարգերը. 10) վերջնահաշվարկի անվերադարձելիության պայմանները՝ ներառյալ փոխանցման հանձնարարականների ընդունման պահը և այն պահը, որից հետո դրանց հետկանչումն անհնարին է դառնում. 11) Կենտրոնական դեպոզիտարիայի և հաշվարկային համակարգի անդամների իրավունքներն ու պարտականությունները. 12) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններում փոփոխությունների և լրացումների կատարման, ինչպես նաև դրանց բողոքարկման ընթացակարգերը. 13) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայությունների սակագները. 14) էթիկայի և վարվելակերպի կանոնները. 2. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է մինչև իր կողմից կանոնների հաստատելը շահագրգիռ անձանց հնարավորություն ընձեռել ներկայացնելու կանոնների վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ և փաստարկներ. 3. Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնները, դրանցում փոփոխությունները կամ լրացումները (այսուհետ նաև՝ կանոններ) պետք է ներկայացվեն Կենտրոնական բանկի գրանցմանը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 180 4. Կանոնները գրանցելու նպատակով Կենտրոնական դեպոզիտարիան Կենտրոնական բանկ է ներկայացնում միջնորդագիր (հայտ), որի ձևը սահմանում է Կենտրոնական բանկը: Միջնորդագրին կից ներկայացվում են առաջարկվող կանոնների նախագծերը, դրանց ներդրման անհրաժեշտության հիմնավորումը. 5. Կենտրոնական բանկը կարող է սույն հոդվածի 4-րդ մասում նշված փաստաթղթերի ճշգրտությունը և արժանահավատությունը գնահատելու նպատակով Կենտրոնական դեպոզիտարիայից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր: Կենտրոնական դեպոզիտարիան սույն մասում նշված պահանջն ստանալու օրվանից` 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը. 6. Կենտրոնական բանկը որոշում է կայացնում կանոնները գրանցելու կամ գրանցումը մերժելու վերաբերյալ միջնորդագիրն ստանալուց հետո` 45 օրվա ընթացքում. 7. Կենտրոնական բանկը մերժում է կանոնների գրանցումը, եթե ներկայացված կանոնները, տեղեկությունները կամ փաստաթղթերը հակասում են օրենքին և այլ նորմատիվ իրավական ակտերին, ապակողմնորոշիչ, ոչ լիարժեք կամ հակասական տվյալներ են պարունակում կամ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով առաջարկվող կանոնները չեն ապահովում Կենտրոնական դեպոզիտարիայի արդյունավետ գործունեությունը. 8. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ կարգադրելու Կենտրոնական դեպոզիտարիային իր սահմանած կարգով և ժամկետներում որոշակի կանոն (կանոններ) կամ դրա իրավասության շրջանակներում որոշակի որոշում ընդունել կամ այլ գործողություն ձեռնարկել, եթե Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով Կենտրոնական դեպոզիտարիան չի կատարում իր կանոններով սահմանված գործառույթները կամ պահանջները, կամ չի ապահովում իր կանոններով սահմանված պահանջների պահպանումը, կամ նման կանոնները կամ գործողություններն անհրաժեշտ են ներդրողների պաշտպանության համար: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 180 9. Կանոններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու օրվանից, եթե ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ սահմանված չէ կանոններով: Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է կանոնները Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու օրվանից` 3 աշխատանքային օրվա ընթացքում, դրանք հրապարակել իր պաշտոնական ինտերնետային կայքում: Կանոնները կարող են հրապարակվել միայն Կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց հետո: |