FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

Ընդհանուր ժողովը և նրա իրավասությունները.
1. Ընդհանուր ժողովը կարող է լինել հերթական և արտահերթ.
    1) հերթական ընդհանուր ժողովը գումարվում է կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ.
    2) հերթական ընդհանուր ժողովից բացի, գումարվող ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ: Արտահերթ ընդհանուր ժողովը գումարվում է անհետաձգելի հարցերի քննարկման համար.
2. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են՝
    1) կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, կանոնադրության հաստատումը՝ նոր խմբագրությամբ.
    2) վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) և դիտորդ խորհրդի քանակական կազմի հաստատումը, անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
    3) կոոպերատիվի տարեկան հաշվետվության և հաշվապահական հաշվեկշռի հաստատումը.
    4) կոոպերատիվի հաջորդ տարվա բյուջեի հաստատումը.
    5) կոոպերատիվ ավելցուկը և վնասը կոոպերատիվի անդամների միջև բաշխելու մասին որոշման ընդունումը՝ սույն օրենքով սահմանված կարգով.
    6) կոոպերատիվի զարգացման ծրագրերի և կոոպերատիվի ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթերի հաստատումը.
    7) կոոպերատիվի անդամների փայերի և այլ վճարների չափերի, ժամկետների և կարգի փոփոխության հաստատումը.
    8) պահուստային ֆոնդերի չափերի, ձևավորման պայմանների և օգտագործման կարգի մասին որոշման ընդունումը.
    9) կոոպերատիվին անդամների անդամագրումը և հեռացումը.
    10) մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը և լուծարումը.
    11) գործադիր մարմնի աշխատանքի փոխհատուցման պայմանների, վերստուգողի (վերստուգիչ հանձնաժողովի) և դիտորդ խորհրդի ծախսերի փոխհատուցման մասին որոշման ընդունումը.
    12) կոոպերատիվի՝ կոոպերատիվների միություն կամ այլ կոոպերատիվ ընդգրկվելու կամ կոոպերատիվից դուրս գալու մասին որոշման ընդունումը.
    13) կոոպերատիվի գույքը օտարելուն ու ձեռք բերելուն առնչվող խոշոր գործարքներ կնքելու մասին որոշման ընդունումը` սույն օրենքով սահմանված դեպքերում.
    14) կոոպերատիվի արտաքին աուդիտի իրականացման մասին որոշման ընդունումը.
    15) կոոպերատիվի վերակազմակերպման և լուծարման մասին որոշման ընդունումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

16) լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը` Օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն.
    17) կոոպերատիվի անդամներին փոխառությունների տրամադրման պայմանների և կարգի մասին որոշման ընդունումը.
    18) կոոպերատիվից կոոպերատիվի անդամների դուրս գալու դեպքում վերադարձվող փայի և այլ վճարումների չափի և կարգի մասին որոշման ընդունումը.
3. Ժողովի բացառիկ իրավասությունները չեն կարող փոխանցվել կոոպերատիվի կառավարման այլ մարմինների.
4. Ժողովի իրավասությանն է պատկանում սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ վերապահված այլ որոշումների ընդունումը: