Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Կառավարության կազմում փոփոխությունները. 1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում. 2. Վարչապետը պարտավոր է Հանրապետության նախագահին առաջարկել Կառավարության կազմում փոփոխություն, եթե Կառավարության անդամի համար առկա են սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հիմքերը. 3. Վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով. 4. Եթե Կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը Կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում. 5. Եթե Հանրապետության նախագահը Կառավարության նոր անդամ նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնում է վարչապետին, իսկ վարչապետը եռօրյա ժամկետում չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ստորագրում Կառավարության անդամին նշանակելու վերաբերյալ կամ դիմում է Սահմանադրական դատարան. 6. Սահմանադրական դատարան դիմելու դեպքում կիրառվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 6- 8-րդ մասերը. 7. Կառավարության անդամին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրամանագրի հրապարակման պահից: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում պաշտոնից չի ազատում վարչապետի առաջարկած Կառավարության անդամին, ապա համապատասխան Կառավարության անդամի լիազորությունները դադարեցված են համարվում իրավունքի ուժով, որի մասին վարչապետն անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրում է վարչապետը, և հրապարակվում է Կառավարության պաշտոնական կայքէջում: |