FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  59

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ.
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրաէներգետիկական համակարգում գործում են հետևյալ սահմանափակումները.
    ա) երեք տարվա ընթացքում հանձնաժողովն իրավունք ունի սահմանել ներքին սպառման համար էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության և ներքին շուկայի համար գնման պարտադիր տարեկան քվոտաներ, որոնցով սահմանափակվում (արգելվում) է արտադրության առավել ցածր սակագին ունեցող արտադրող կայաններից էլեկտրաէներգիայի արտահանումը տարածաշրջանային շուկա.
    բ) բաշխման լիցենզիա ունեցող անձին հինգ տարի ժամկետով տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքի բացառիկ իրավունք (բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը). Սույն կետով սահմանված ժամկետի ավարտից հետո փոքր հիդրոէլեկտրակայաններից և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը: Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պարագայում տվյալ կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության նոր լիցենզիա տրամադրվելու դեպքում սույն ենթակետով նախատեսված ժամկետը հաշվարկվում է տվյալ կայանի համար սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից.
1.1. Հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունքը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է որպես բացառիկ իրավունք և պարտականություն՝ սույն մասում նշված ամսաթիվը չգերազանցող ժամկետով.
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
    բ) մեկ տարվա ընթացքում Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքի 31-րդ հոդվածին համապատասխան օրենքի նախագիծ: 4. Էլեկտրաէներգետիկական շուկայի կանոնները և դրանց կիրարկումն ապահովող իրավական ակտերը հանձնաժողովի կողմից մշակվում և ներդրվում են սույն օրենքի ընդունումից հետո` մեկ տարվա ընթացքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  59

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը պարտավոր է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին, ինչպես նաև իրավունք ունի երեք տարվա ընթացքում իր կողմից սահմանված կարգով լրացումներ և փոփոխություններ կատարել նախկին օրենքի համաձայն տրված գործունեության լիցենզիաներում: 7. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1997 թվականի հունիսի 9-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
8. Մինչև 2022 թվականի մայիսի 1-ը գործող՝ 150 կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ կիրառվում են մինչև 150 կՎտ հզորությամբ ինքնավար էներգաարտադրողների համար սահմանված կարգավորումները.
9. Մինչև 2022 թվականի մայիսի 1-ը մինչև 150 կՎտ տեղակայված հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ստացած անձանց նկատմամբ չի կիրառվում սույն օրենքի 56.3-րդ հոդվածով միկրոէներգաարտադրողի համար սահմանված կարգավորումը.
10. Երևան21 մարտի 2001 թ.ՀՕ-148