Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 11 Ծառայողական քննության խնդիրները. Ծառայողական քննության խնդիրներն են՝ ա) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սկզբունքների իրականացումը. բ) ծառայողական կարգապահության ամրապնդումը. գ) ոստիկանության ծառայողի կողմից կատարված կարգապահական և էթիկայի կանոնների խախտման յուրաքանչյուր դեպքի ժամանակին բացահայտումը. դ) կարգապահական խախտումների կանխարգելումը և կարգապահական խախտում ծնող պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերացումը. ե) ոստիկանության ծառայողների իրավունքների մինչդատական պաշտպանությունը. զ) կարգապահական խախտման հանգամանքների ժամանակին, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ պարզաբանումը. է) անհիմն կերպով կարգապահական պատասխանատվության ենթարկված ոստիկանության ծառայողի հեղինակության վերականգնումը: |