FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  14

Բյուջեների միջոցների հաշվին կատարվող կապիտալ ծախսերը.
1. Բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերն իրականացվում են հետևյալ պայմաններով.
    ա) առկա են ծախսերի կատարման իրավական հիմքերը՝ հանրային ներդրումային կամ այլ նպատակային ծրագրերը, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները.
    բ) առկա են ծախսերի կատարման հիմնավորման տեխնիկական չափանիշները, փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ անհրաժեշտության դեպքում.
    գ) հստակեցված են ծախսերի կատարման փուլերը և ժամկետները.
    դ) հաստատված է օբյեկտների ցանկը՝ անհրաժեշտության դեպքում: Կառավարությունը կարող է սահմանել կապիտալ ծախսերի առանձին տեսակների նկատմամբ կիրառելի լրացուցիչ պահանջներ և դրանց իրականացման կարգը.
2. Բյուջեների կապիտալ ծախսերն իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում կարող են ներդրումներ պարունակել, որոնք այդ իրավաբանական անձանց բաժնետոմսերի (բաժնեմասերի) նկատմամբ առաջացնում են պետության կամ համայնքների սեփականության իրավունք.
3. Պետական կապիտալ ծախսերի հաշվին ստեղծված` պետական սեփականություն համարվող գույքը հանձնվում է պետական համապատասխան մարմնի կառավարմանը կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի տնօրինմանը.
4. Պետական և համայնքային սեփականություն համարվող գույքի շահագործումից, կապիտալ ծախսերի հաշվին ստեղծված գույքի օտարումից կամ վարձակալությունից ստացված միջոցները փոխանցվում են համապատասխան բյուջեներ: