Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 32 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ. 1. Ընկերությունը կարող է թողարկել ոչ փաստաթղթային ձևի մեկ կամ մի քանի դասի հասարակ (սովորական) և արտոնյալ բաժնետոմսեր: Ընկերության թողարկած արտոնյալ բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը չպետք է գերազանցի Ընկերության կանոնադրական կապիտալի 25 տոկոսը. 2. Սույն օրենքի իմաստով բաժնետոմսերի միևնույն դասին, իսկ դրանց բացակայության դեպքում միևնույն տեսակին են դասվում միանման տարբերակիչ բնորոշ առանձնահատկություններ` անվանական արժեք, հավաստող իրավունքներ, արտոնություններ և սահմանափակումներ ունեցող բաժնետոմսերը. 3. Ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխումն ավարտվելուց հետո Ընկերությունը բաժնետերերի բաժնետոմսերը պետք է գրանցի իր բաժնետերերի ռեեստրի (գրանցամատյանի) բաժնետերերի անձնական հաշիվներում` սույն օրենքի VI գլխի դրույթներին համապատասխան. 4. Բաժնետոմսն անբաժանելի է (ամբողջական բաժնետոմս), բացառությամբ կոտորակային բաժնետոմսեր առաջանալու՝ օրենքով նախատեսված դեպքերի: Եթե երկու կամ ավելի անձինք սեփականատեր են մեկ բաժնետոմսի, ապա նրանք համարվում են մեկ բաժնետեր. 5. Կոտորակային բաժնետոմսով դրա սեփականատիրոջը տրամադրվում են համապատասխան դասի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ համապատասխան տեսակի բաժնետոմսերով տրամադրվող բոլոր իրավունքները՝ տվյալ բաժնետոմսի՝ իրեն պատկանող կոտորակին (մասին) համամասնորեն: Կոտորակային բաժնետոմսեր առաջանալու դեպքում, եթե դրանց հանրագումարը կոտորակային թիվ է, ապա Ընկերության կանոնադրությունում տեղաբաշխված բաժնետոմսերի քանակը սահմանվում է կոտորակային թվով. 6. Միևնույն անձին միևնույն դասի, իսկ դրանց բացակայության դեպքում միևնույն տեսակի երկու կամ ավելի կոտորակային բաժնետոմսեր պատկանելու դեպքում այդ կոտորակային բաժնետոմսերը ձևավորում են ամբողջական կամ կոտորակային բաժնետոմս՝ դրանց հանրագումարին համապատասխան: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 32 7. Կանոնադրությամբ կարող են սահմանվել մեկ բաժնետիրոջը պատկանող որոշակի տեսակի կամ դասի բաժնետոմսերի թվի, գումարային անվանական արժեքի, ինչպես նաև մեկ բաժնետիրոջը տրամադրվող ձայների առավելագույն թվի սահմանափակումներ` տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ: Ընկերության որոշակի դասի հասարակ (սովորական) յուրաքանչյուր բաժնետոմսով դրանց սեփականատիրոջը տրամադրվող ձայների քանակը չի կարող գերազանցել 10 ձայնը։ Սույն սահմանափակումները վերաբերում են միևնույն տեսակի կամ դասի բաժնետոմսերի բոլոր սեփականատերերին հավասարապես և չեն կարող կիրառվել առանձին բաժնետիրոջ կամ բաժնետերերի խմբի նկատմամբ: |