Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 57 Մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետները. 1. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետները սահմանվում են՝ սույն Օրենսգրքի 56-րդ, 58-րդ, 91-րդ, 97-րդ, 103-րդ, 136-րդ, 137-րդ, 141-րդ, 153-րդ, 162-րդ, 174-րդ, 185-րդ, 198-րդ, 208-րդ, 216-րդ, 225-րդ, 232-րդ, 241-րդ, 247-րդ հոդվածներին, 277-րդ հոդվածի 4-րդ կետին, 279-րդ, 280-րդ, 284-րդ, 288-րդ, 295-րդ և 309-րդ հոդվածներին համապատասխան. 2. Այն ապրանքների համար, որոնց մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան սահմանված են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ. 3. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետները սույն Օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան սահմանվում են Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ՝ Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում. 4. Մաքսատուրքերը, հարկերը սույն Օրենսգրքով սահմանված ժամկետում վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վճարվում են տույժեր: Տույժերի հաշվեգրումը, վճարումը, բռնագանձումն ու վերադարձն իրականացվում են այն անդամ պետությունում, որտեղ սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան ենթակա են վճարման մաքսատուրքերը, հարկերը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան: Տույժեր չեն վճարվում այն դեպքում, երբ սույն Օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում իրականացնող մաքսային մարմնի կողմից ստացվել է այն հանգամանքների ի հայտ գալու հաստատումը, որոնց ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարեցվում է: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 57 5. Այն դեպքերում, երբ սույն Օրենսգրքին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներից ենթակա են վճարման տոկոսներ՝ այնպես, ինչպես դա կարվեր, եթե այդ գումարների համար տրամադրվեր դրանց վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն, այդ տոկոսները հաշվեգրվում և վճարվում են սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածով ներմուծման մաքսատուրքերի գումարներից տոկոսների հաշվեգրման և վճարման համար սահմանված կարգով: |