Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 356 Մաքսային մարմինների կողմից ստացված տեղեկատվությանն առնչվելը. 1. Ցանկացած տեղեկատվություն, որը մաքսային մարմինների կողմից ստացվել է սույն Օրենսգրքին, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերին և ակտերին, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, մաքսային մարմինների կողմից օգտագործվում է բացառապես իրենց վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման համար. 2. Մաքսային մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև սույն Օրենսգրքին, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերին և ակտերին, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք ստացած անձինք իրավունք չունեն հրապարակելու, անձնական նպատակներով օգտագործելու կամ այլ անձանց, այդ թվում՝ անդամ պետությունների պետական մարմիններին փոխանցելու պետական, առևտրային, հարկային, բանկային և անդամ պետությունների օրենսդրությամբ պահպանվող այլ գաղտնիք (գաղտնիքներ) պարունակող տեղեկատվությունը, ինչպես նաև այլ գաղտնի տեղեկատվություն՝ բացառությամբ սույն Օրենսգրքով, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի. 3. Մեկ անդամ պետության մաքսային մարմիններն իրենց կողմից ստացված տեղեկատվությունը, այդ թվում՝ նախնական տեղեկատվությունը, փոխանցում են իրենց պետության պետական մարմիններին, եթե այդ տեղեկատվությունը նշված մարմիններին անհրաժեշտ է այդ անդամ պետության օրենսդրությամբ իրենց վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման համար՝ պետական, առևտրային, հարկային, բանկային և այդ անդամ պետության օրենսդրությամբ պահպանվող գաղտնիքի (գաղտնիքների) կամ այլ գաղտնի տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ այդ անդամ պետության օրենսդրության կարգով և պահանջների պահպանմամբ, իսկ սույն Օրենսգրքի 49-րդ գլխին համապատասխան ստացված տեղեկատվության նկատմամբ՝ նաև սույն Օրենսգրքի 375-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ: |