Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 19 Հոգեբուժական վկայարկումը. 1. Հոգեբուժական վկայարկումն իրականացվում է անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի իրազեկված համաձայնությամբ. 2. Հոգեբուժական վկայարկումն իրականացվում է առանց անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` առանց օրինական ներկայացուցչի համաձայնության, այն դեպքերում, երբ անձի գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ անձն ունի հոգեկան խանգարում, որի հետևանքով նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար. 3. Եթե բժիշկ-հոգեբույժը հոգեբուժական վկայարկմամբ հաստատում է, որ անձը, իր ներկա հոգեկան վիճակով պայմանավորված, վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, ապա նա հոսպիտալացվում է հոժարակամ կամ սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով: |