Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 35 Հարկային մարմնի (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի) պարտականությունները. 1. Հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) պարտավոր է` 1) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, հարկ վճարողների (հարկային գործակալների) իրավունքներն ու օրինական շահերը. 2) իրականացնել հարկ վճարողների հաշվառում. 3) իրազեկման ու բացատրական աշխատանքներ իրականացնել հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների և դրանց փոփոխությունների կիրառության վերաբերյալ, հարկ վճարողներին (հարկային գործակալներին) տեղեկացնել հարկերի և վճարների մասին. 4) հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմին ներկայացվող գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային հարցադրումներին սահմանված կարգով տալ համապատասխան պարզաբանումներ. 5) Օրենսգրքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում հարկ վճարողին (հարկային գործակալին) վերադարձնել միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին առկա գումարները. 6) հարկ վճարողի (հարկային գործակալի) դիմումի հիման վրա հարկային մարմնի սահմանած կարգով և ձևով տրամադրել տեղեկանք (այդ թվում՝ հարկ վճարողի կողմից պահանջվելու դեպքում՝ նաև անգլերեն և ռուսերեն)՝ Հայաստանի Հանրապետությունում վճարված պետական հարկերի և պետական վճարների վերաբերյալ. 7) հսկողություն իրականացնել հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ. 8) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի՝ հանցագործության հատկանիշներով խախտման դեպքեր հայտնաբերելու դեպքում օրենքով սահմանված կարգով անցկացնել հետաքննություն. 9) պահպանել հարկային գաղտնիքը, հարկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրել այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին. 10) Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում քննարկել հարկ վճարողի ներկայացրած դիմում-բողոքը հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունների կամ անգործության դեմ և ընդունված որոշման մասին պատշաճ կարգով ծանուցել հարկ վճարողին. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 35 11) իրականացնել ծառայողական քննություն հարկային ծառայողների կատարած խախտումների վերաբերյալ. 12) հարկային հսկողության ընթացքում՝ ա. պահպանել Օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջները, բ. դուրս չգալ հարկային հսկողության հանձնարարագրում նշված նպատակների և հարցերի շրջանակից, գ. հարկ վճարողին (հարկային գործակալին) և նրա պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին և պարտականություններին, դ. չխոչընդոտել հարկ վճարողի (հարկային գործակալի) բնականոն աշխատանքին, ե. երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր պատասխանել հարկ վճարողի (հարկային գործակալի) կամ նրա պաշտոնատար անձի՝ անմիջականորեն հարկային հսկողությանն առնչվող և հարկային հսկողության ենթակա ժամանակաշրջանին վերաբերող ցանկացած գրավոր հարցման, բացառությամբ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների. 13) հարկ վճարողի դիմումի հիման վրա` Կառավարության հաստատած կարգով սահմանված չափանիշները բավարարելու դեպքում տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կամ մերժել օրինապահ հարկ վճարող համարվելու հավաստագրի տրամադրումը. 2. Հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) ունի նաև Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտականություններ: |