Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 40.1 Ծախսերի հայտարարագրի բովանդակությունը. 1. Հայտարարագիրը ներառում է սույն հոդվածով սահմանված ծախսերը. 2. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով կատարված հետևյալ ծախսերը. 1) հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսը. 2) շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը. 3) ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը. 4) գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը. 5) վարկի մարմանն ուղղված վճարումները. 6) անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը. 7) ցանկացած այլ ծախս, այդ թվում՝ որպես նվիրատվություն տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով սահմանված հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերը ենթակա են հայտարարագրման, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը. 4. Ծախսերը հայտարարագրելիս նշվում են՝ 1) ծախսի տեսակը. 2) կատարված ծախսի բովանդակությունը. 3) ծախսի չափը (գումարը). 4) ծախսի արժույթը. 5. Պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրը կատարած ծախսերը: |