Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 13 6. Կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտավորման պայմանագրի կնքման առաջարկում հստակ նշել, թե արդյոք կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու համար գանձվելու է տույժ կամ այլ վճար, թե ոչ, և կրեդիտառուին առաջարկել ինքնուրույն ընտրել իր համար նախընտրելի տարբերակը: Եթե կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու համար կրեդիտավորման պայմանագրով պետք է սահմանվի տույժ կամ այլ վճար, ապա այդ պայմանագրով տրամադրվող կրեդիտի տոկոսադրույքը պետք է լինի ավելի ցածր այն տոկոսադրույքի համեմատ, որը կկիրառվեր, եթե վաղաժամկետ մարման համար տույժ կամ այլ վճար սահմանված չլիներ. 7. Կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտառուի կողմից կրեդիտի մարմանն ուղղված` հերթական մարումից ավելի կատարված վճարումներն ուղղել կրեդիտի մնացորդի գումարի մարմանը, եթե կրեդիտառուի կողմից գրավոր այլ կարգադրություն (կամ վճարման հանձնարարական) չի ստացել: Եթե կրեդիտառուի կողմից կրեդիտի մարմանն ուղղված` հերթական մարումից ավելի կատարված վճարումները կրեդիտի մայր գումարի մարմանն ուղղելու արդյունքում կրեդիտառուն կենթարկվի կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տույժի և (կամ) տուգանքի, ապա հերթական մարումից ավելի կատարված վճարումները կրեդիտավորողը կարող է ուղղել կրեդիտի գումարի մարմանը միայն կրեդիտառուի համաձայնությամբ. 8. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է կրեդիտի գումարի վաղաժամկետ մարման դեպքում կրեդիտավորողի կողմից կրեդիտի մարման նոր ժամանակացույց կազմելու կարգը, ժամկետները և նոր ժամանակացույցը կրեդիտառուին տրամադրելու կարգը. 9. Հերթական մարումներից ավելի գումարների վճարման դեպքում կրեդիտավորողը կրեդիտառուին անվճար տրամադրում է սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված քաղվածքը, ինչպես նաև կրեդիտառուի և կրեդիտավորողի հաստատած ճշգրտված կրեդիտի մարման ժամանակացույցի բնօրինակը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 13 Վաղաժամկետ մարումը. 1. Կրեդիտառուն իրավունք ունի վաղաժամկետ մարելու կրեդիտի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով: Կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում կրեդիտավորողը պարտավոր է` 1) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին համապատասխան՝ նվազեցնել կրեդիտավորման ընդհանուր ծախսը, այդ թվում` կրեդիտավորման պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը, կրեդիտի տրամադրման և սպասարկման վճարները. 2) կրեդիտառուի ընտրությամբ` ա. վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն նվազեցնել ամսական վճարումների չափը` թողնելով կրեդիտի մարման ժամկետն անփոփոխ, կամ բ. նվազեցնել վարկի մարման ժամկետը` ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ. 2. Լողացող տոկոսադրույքով տրամադրված կրեդիտի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով կրեդիտի գումարը կամ դրա մի մասը, վաղաժամկետ մարելու համար կրեդիտավորողը չի կարող կրեդիտառուից գանձել որևէ տույժ, տուժանք, միջնորդավճար, հատուցում կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ պայմաններ սահմանել, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքերի: Հաստատուն տոկոսադրույքով տրամադրված կրեդիտի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով կրեդիտի գումարը կամ դրա մի մասը, վաղաժամկետ մարելու համար կրեդիտավորողը կարող է կրեդիտառուից գանձել տույժ, տուժանք, միջնորդավճար, հատուցում կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ պայմաններ սահմանել միայն սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքերում. 3. Սույն հոդվածով նախատեսված տույժ, տուժանք, միջնորդավճար, հատուցում կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ պայմաններ չեն կիրառվում, եթե՝ 1) կրեդիտավորման պայմանագրով սահմանվել է, որ կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում կրեդիտավորման պայմանագրի գործողության ողջ ընթացքում, այդ թվում՝ առաջին երեք տարիների, որևէ տույժ, տուգանք կամ այլ վճար չի գանձվում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 13 2) կրեդիտառուն պայմանագրային տարվա որևէ պահի վաղաժամկետ մարում է այդ պայմանագրային տարվա համար մարման ժամանակացույցի համաձայն մարման ենթակա կրեդիտի մայր գումարը: Սույն մասի կիրառման նպատակով պայմանագրային տարի է համարվում կրեդիտավորման պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը: Սույն կետում նշված դեպքում կրեդիտառուն իրավունք ունի կրեդիտավորողից պահանջելու, որ վերջինս վերահաշվարկի վաղաժամկետ մարված գումարի նկատմամբ հաշվարկված և ժամանակացույցի համաձայն վճարման ենթակա տոկոսների գումարները, և կրեդիտառուն այդ պայմանագրային տարվա մնացած ժամանակահատվածում տոկոսներ վճարի վերահաշվարկված չափով: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է սույն կետում նշված տոկոսների վերահաշվարկման կարգ. 4. Կրեդիտառուի կողմից` 1) հաստատուն տոկոսադրույքով տրամադրված կրեդիտի գումարը կամ դրա մի մասը կրեդիտավորման պայմանագրի գործողության առաջին երեք տարիների ընթացքում վաղաժամկետ մարելու դեպքում` ա. կրեդիտավորողն իրավունք ունի կրեդիտառուից պահանջելու վճարել վաղաժամկետ մարված կրեդիտի գումարի վերաներդրման հետ կապված վնասների փոխհատուցում, բ. կրեդիտառուն իրավունք ունի կրեդիտավորողից պահանջելու համապատասխան չափով նվազեցնել ստացված կրեդիտի հետ կապված իր ապագա ծախսերը, եթե կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի վերաներդրման արդյունքում կրեդիտավորողն ստանում է լրացուցիչ եկամուտներ, գ. սույն կետով նախատեսված կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում կրեդիտավորողը կրեդիտառուին է ներկայացնում սույն կետի «ա» ենթակետով նախատեսված՝ կրեդիտավորողին վճարման ենթակա փոխհատուցման կամ սույն կետի «բ» ենթակետով նախատեսված՝ կրեդիտառուին վճարման լրացուցիչ եկամուտների հաշվարկի ու չափի մասին համաձայնագիր: Համաձայնագիրն ստորագրում են կրեդիտառուն և կրեդիտավորողը: Համաձայնագիրն ստորագրելուց հետո կրեդիտավորողը դրանում կատարված հաշվարկների, վճարման ենթակա փոխհատուցման կամ լրացուցիչ եկամուտների չափի համար պատասխանատվություն չի կրում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 13 2) ցանկացած տեսակի տոկոսադրույքով տրամադրված կրեդիտի դեպքում կրեդիտավորողն իրավունք ունի սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված չափից ավելի վաղաժամկետ մարված գումարի համար կրեդիտառուից գանձելու միանվագ տուգանք` հետևյալ չափերով. ա. կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.6 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում, բ. կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.4 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում, գ. կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.2 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում. 3) սույն մասի 1-ին կետին համապատասխան՝ կրեդիտավորողին վճարվող վնասների փոխհատուցման չափը կամ կրեդիտառուի համար կրեդիտի հետ կապված ապագա ծախսերի նվազեցման չափը չի կարող` ա. գերազանցել կրած վնասների կամ ստացված եկամուտների չափը, բ. գերազանցել կրեդիտի` սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված չափից ավելի վաղաժամկետ մարված գումարի 3 տոկոսը, և գ. հաշվարկվել ավելի, քան կրեդիտի գումարի վաղաժամկետ մարման օրվանից մինչև կրեդիտավորման պայմանագրի գործողության առաջին երեք տարվա լրանալն ընկած ժամանակահատվածի համար. 5. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանում է` 1) կրեդիտի վաղաժամկետ մարված գումարների վերաներդրման հետ կապված վնասի կամ եկամտի չափը որոշելու մեթոդաբանությունը. 2) ուղենիշային տոկոսադրույքը, որը հիմք է հանդիսանում սույն մասի 1-ին կետում նշված վնասների, եկամուտների և ծախսերի որոշման համար: |